Իրավիճակը քաոսի է վերածվում. Բոլորը սպասում են Պուտինի որոշմանը

Բռնությունները, ինչպես երևում է, Բելառուսում ուժգնանում են, իսկ Լուկաշենկոյի շուրջ օղակը` սեղմվում է:

Լուկաշենկոն ավելի ու ավելի է կորցնում իրականության հետ կապը, այսպես են կարծում մեծաթիվ վերլուծաբաններ, որոնք ցուցարարների դեմ դաժան վերաբերմունքը բացատրում են Լուկաշենկոյի այս վիճակով: Երկիրը 26 տարի ղեկավարած նախկին կոլտնտեսային ֆերմայի նախագահը չի համակերպվում այն մտքի հետ, որ կարող է գահընկեց լինել, իր խոսքերով ասած, «ինչ-որ թափթփուկների» պահանջով:

«Գարուն» մարդու իրավունքների պաշտպան խմբի փոխնախագահ Վալենտին Ստեֆանովիչն ասում է, որ իր խումբն օգոստոսի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում արձանագրել է ոստիկանության կողմից ծայրահեղ տանջամիջոցներ կիրառելու 500 դեպք: Իսկ Բելառուսի ներքին գործերի նախարարությունն ու հետաքննության կոմիտեն որևէ կերպ չեն արձագանքում բացատրություններ տալու մասին մամլո ծառայությունների դիմումներին: Պարզապես տեղեկացրել են, որ իրենք չունեն ոստիկանության կողմից տանջամիջոցներ կիրառելու հարցով որևէ ոստիկանի դեմ գործ հարուցելու համար որևէ փաստ:

ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ տանջամիջոցներ կիրառելու հարցով ստացել է հարյուրավոր բողոքներ, և կոչ է անում իշխանություններին դադարեցնել բռնությունները: Իսկ ահա ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը կիրակի օրը հայտարարում էր, թե անվտանգության ուժերի 30 ծառայողներ լուրջ վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում: Երկրի նախագահն էլ գովեստի խոսքեր է շռայլում ոստիկանների հասցեին և իրավապահ մարմինների մոտ 300 աշխատակիցների շնորհում մեդալներով:
«Ռոյթըրս» լրատվական գործակալության հարցերին են պատասխաներ կալանատներում պահված անձինք, որոնք ենթարկվել են ուժեղ ծեծի, ունեն մեծ կապտուկներ, ստացել են ուղեղի ցնցում, ունեցել են ուշագնացություն, ունեն ոսկրային կոտրվածքներ: Կան նաև ցուցարարներ, որոնք հիվանդանոցում բուժում են ստանում ուղիղ աղիքի վնասվածքների դեմ:

Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան երեկ առավոտյան Մինսկի կենտրոնում առևանգվել է անհայտ անձանց կողմից, հայտնում էին բելառուսական անկախ լրատվական աղբյուրները։ Նրա հեռախոսը անհասանելի էր, իշխանությունները նույնպես չին մեկնաբանում տեղի ունեցածը։

Միջադեպի ականատեսները պատմել են, որ նրան մտցրել են միկրոավտոբուսի մեջ, որի վրա գրված էր «Կապ» և տարել անհայտ ուղղությամբ:

Բելառուսում չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը չեն մարում։ Նախօրեին շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների հանդեպ:

Եվրամիությունը պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը բելառուսական իշխանություններից պահանջել է Կոլեսնիկովային վերադարձնելը «առաջնահերթություն դարձնել, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ»:

«Բելառուսում քաղաքական դրդապատճառներով մարդկանց կամայական ձերբակալություններն ու առևանգումներն անընդունելի են», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ պահանջելով, որ Մինսկը «դադարեցնի ահաբեկել իր քաղաքացիներին և խախտել սեփական օրենքներն ու պարտավորությունները»:

Կոլեսնիկովայի համախոհները Բելառուսի իշխանություններին են մեղադրում նրա առևանգման մեջ: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության 7 անդամներից միայն 2-ն են մնում ազատության մեջ: Բելառուսի իրավապահ մարմինները հերքում են իրենց առնչությունը Կոլեսնիկովայի անհետացմանը:

Միաժամանակ համացանցում են հայտնել տեսագրություններ, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ բռնությունների ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

Բելառուսում իրավիճակը, կարծես, քաոսի է վերածվում: Լուկաշենկոյին ինչ-որ մեկը պետք է հուշի քայլեր, որոնք քաղաքացիական պատերազմի իրավիճակ չստեղծեն երկրում: Եվ այդ առաջնորդը, վստահաբար, Ռուսաստանի նախագահ Պուտինն է, որի համար էլ, թերևս պարզ է, որ «Բատկան» պետք է հեռանա:

Իսկ Պուտինն առայժմ իր որոշման մասին լռում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5047 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am