«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն էլ են ընդունում, որ այս գործը «ջուր» է

Միանգամից ուշադրություն գրավեց «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանի հայտարարությունը, որ դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը:

Հարկավ, պարոն Եգորյանը և «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մյուս ներկայացուցիչներն ունեն իրենց նման քայլի սեփական բացատրությունները, որոնք էլ ասուլիսում ներկայացրեցին:

Մասնավորապես, Տիգրան Եգորյանը նշեց, թե «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չի դրսևորել բավարար կամք և ջանքեր՝ համակարգված և հետևողականորեն քրեական հետապնդումներ իրականացնելու համար, առանձին դեմքեր հնարավորություն են ստանում խուսափել քննությունից և այլն: Ըստ Եգորյանի, այս գործով դատաքննությունը վերածվել է ֆարսի և այլն, և այլն:

Այն, որ շինծու և պարզ ասած՝ «ջուր» է այսպես կոչված «Մարտի 1-ի» գործը, որով մեղադրանքներ են ներկայացված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ նկատելի գործիչների (Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին), շատերն են ասել և ասում: Նախագահ Քոչարյանն այդ գործն առհասարակ բնորոշել էր որպես՝ «իրավաբանական աղբ», իսկ վերջին հարցազրույցում էլ այն անվանեց «իրավաբանական աբրա-կադաբրա» (շիլաշփոթ, կարելի է ասել):

Ավելին, արդեն շատերին է ակնհայտ, որ այսպես կոչված «Մարտի 1-ի» այդ գործում ըստ էության մարտի 1-ի իրադարձությունների անմիջական արտացոլում ու բացահայտում չկա, չկա կոնկրետ 10 մարդու, այդ թվում՝ ՆԶ երկու զինծառայողների և ոստիկանությանը դիմադրություն ցույց տվող բազմությունից 8 քաղաքացու սպանությունների բացահայտում: Այդ վերջին հանգամանքն առավել ևս, ի սկզբանե հարցերի տեղիք էր տվել՝ դատաքննությանը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներգրավման անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը:

Մանավանդ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հիմնական մեղադրանքն այն է, թե նա տապալել է սահմանադրական կարգը, այն դեպքում, երբ իրականում նա` որպես նախագահ ու այդ լիազորություններն ունեցող պետության ղեկավար, ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ հենց սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու և դրան նպատակաուղղված արկածախնդիր գործողությունները կանխելու, դադարեցնելու ուղղությամբ:

Եվ ահա, այսօր արդեն «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները հայտարարում են, թե՝ դատավարությունը ֆարս է, իրենք այլևս չեն ուզում դրան մասնակից լինել և այդպես շարունակ:

Իհարկե, սա, կարող է, օրինակ, որոշակի հաշվարկով արվող սադրանք լինել՝ շանտաժի զուգորդմամբ: Նկատի ունենալով, թե իրենց ինչպես են այս ընթացքում դրսևորել տուժողների իրավահաջորդների կոնկրետ ներկայացուցիչները, նրանցից ցանկացած նման քայլ սպասելի է: Նրանք այսպիսով միգուցե ցանկանում են Նիկոլ Փաշինյանին ձևական առիթ տալ, որպեսզի էլի ձայնը գլուխը գցի և ուղղակիորեն սկսի բռնաճնշումներ գործադրել դատարանի վրա, ինչպես, օրինակ, 2019-ի մայիսին հիստերիկ բռնկում ունեցավ՝ գործադիր իշխանության ու իշխող խմբակցության պատգամավորների ներգրավմամբ հարձակում կազմակերպելով դատարանների վրա: Մի քայլ, որի համար հետագա ցանկացած իշխանություն, առանց վաղեմության ժամկետի, կարող է նախաձեռնել այդ հարձակման անխտիր բոլոր մասնակիցներին քրեական խստագույն պատասխանատվության ենթարկելու գործընթաց:

Բայց, ենթադրենք, որ «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն այս անգամ ուղղակիորեն նկատի ունեն այն, ինչ ասում են. այսինքն, որ դատավարությունը ֆարս է, նախաքննությունը լիարժեք չէ և այլն:

Այստեղ արդեն հարցեր են ծագում:

Վերջիվերջո, այս ընթացքում տեղի ունեցած դատական նիստերում պարզորոշ երևաց, որ կոնկրետ տվյալ գործում «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ու հատկապես նրանց ներկայացուցիչների ներգրավումն ընդամենը նպատակ է հետապնդում դատարանի դահլիճում շարունակաբար հնչեցնել մերկապարանոց, փաշինյանական քարոզչական ստերից հյուսված ու «կաղապարված» մեղադրանքներ, մանիպուլյատիվ կաղապարներ, այսպես ասած՝ ապահովել «աղմուկ-աղաղակը», որը նախագահող դատավորի վրա ճնշման, նրան բացարձակ խամաճիկի վերածելու լրացուցիչ լծակի դեր կկատարեր: Զուգահեռաբար, հատկապես ներկայացուցիչները պետք է իշխանության համար «շոուի» մասն ապահովեին դատական դահլիճում: Բայց, մեծ հաշվով, այդ դրսևորումները այն էֆեկտը և ազդեցությունը չունեցան, իսկ հիմա էլ անհետաքրքիր են դարձել: «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»...

Գործնական տեսանկյունից, եթե «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մանավանդ նրանց ներկայացուցիչները այլևս դատական նիստերին չմասնակցեն, ապա դրանից դատավարության ընթացքը թերևս միայն կշահի:

Գրիգոր Միրզոյան

7or.am

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am