Հերթական դավադրությանը սպասելիս

«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել է, որ դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը:
Եգորյանը և «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու մյուս ներկայացուցիչները կարծում են, որ գործ ունենք դատական ֆարսի հետ, ուստի նպատակահարմար չէ իրենց մասնակցությունը:

Մասնավորապես, Տիգրան Եգորյանն ասել է, թե «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չի դրսևորել բավարար կամք և ջանքեր՝ համակարգված և հետևողականորեն քրեական հետապնդումներ իրականացնելու համար, առանձին դեմքեր հնարավորություն են ստանում խուսափել քննությունից և այլն:
Տիգրան Եգորյանը, որը ներկայացնում է զոհերի իրավահաջորդների շահերը, իշխանություններին մի շարք խնդիրների լուծման հարցում հայտարարել է «անընդունակ»․«Դատախազությունը «Մարտի 1-ի» գործով չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից, ․․․ազատվելու քրեական հետապնդումից: Նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ: Այդ պատճառով էլ մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»։ Բացի այդ, փաստաբանը սաբոտաժ է համարում մարտի մեկի գործի նյութերի անհետացումն Ազգային անվտանգության ծառայության արխիվից։

Հիշեցնենք, որ 2019 թ–ի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թղթապանակի անհետանալու մասին, հետո լուրեր սպրդվեցին, որ դրանք մարտիմեկյան գործին են վերաբերում:Թե ինչու մեկ տարուց ավել է այս անհետացման փաստով իրավական գործընթաց չի սկսվում, կարելի է հասկանալ՝ իշխանություններին պետք չէ, ուստի կարելի է ենթադրել, որ այդ փաստաթղթերն էլ պատահական չեն անհետացել:
Ինչ վերաբերում է դատախազության <<անգործությանը>>, կարծում ենք քչերը կհամաձայնեն այս մեղադրանքի հետ, քանզի այս ողջ ընթացքում հանրության աչքի առաջ է եղել, թե ինչպիսի քրտնաջան աշխատանք են թափում գլխավոր դատախազն ու մեղադրող դատախազերն այս գործով: Աբսուրդային ձեւակերպումներով լրացնում մեղադրանքը: Այլ հարց է, որ գործը շինծու և պարզ ասած՝ «ջուր» է, որով մեղադրանքներ են ներկայացված նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ գործիչների (Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին):

Ավելին, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, արդեն շատերին է ակնհայտ, որ այսպես կոչված «Մարտի 1-ի» այդ գործում ըստ էության մարտի 1-ի իրադարձությունների անմիջական արտացոլում ու բացահայտում չկա, չկա կոնկրետ 10 մարդու, այդ թվում՝ ՆԶ երկու զինծառայողների և ոստիկանությանը դիմադրություն ցույց տվող բազմությունից 8 քաղաքացու սպանությունների բացահայտում: Միգուցե, զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչը հասկացան սա եւ այլեւս չեն պատրաստվում խամաճիկ դառնալ իշխանության ձեռքին, որոնք երկու տարի շարունակ այս մարդկանց ուղղարկում էի դատարան ընդդեմ Քոչարյանի շոուն ապահովելու համար: Հատկապես, որ իրենց փոխհատուցումը ստացել են ու հասկանում են, միգուցե այլեւս իրնց ակնկալիքները բավարարված են: Չի բացառվում, անշուշտ, որ սա որոշակի հաշվարկով արվող սադրանք լինի, ավելի ճիշտ շանտաժ, ճնշում իշխանություններին ուղղված: Նրանք այսպիսով միգուցե ցանկանում են Նիկոլ Փաշինյանին ֆորա տալ իրականացնելու դատական իշխանության եւ մասնավորապես այս գործի հետ կապված հերթական դավադրությունը:

Անի Սահակյան

դիտվել է 5722 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am