Բռնապետության ճանապարհին, իշխանության նոր քայլը

Դժվար է հավատալ, որ լրագրողի մասնագիտությամբ վարչապետի պաշտոնավարման տարիները նախկին գործընկերների համար լինելու էին ամենավատը, աշխատելու համար ամենատեսանկյունը, երբ իշխանությունն ամեն օր խնդիրներ էր ստեղծելու ԶԼՄ-ների գլխին ՝ սկսած իշխանաբույծ ֆեյքերի ՝ լրատվամիջոցների վրա հարձակումներից, իշխանության ներկայացուցիչների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի պիտակավորումներից, վերջացրած դատական հայցերով, որոնք ներկայացնում են լրատվամիջոցի դեմ, հեռուստատեսություններին պարտադրված խաղի նոր կանոններով, որոնց արդյունքում այսպես կոչված ընդդիմադիրները գովազդային շուկայից գրեթե դուրս են մնում եւ հայտնվում փակվելու վտանգի առջեւ:

Փաստը մնում է փաստ, որ մենք՝ լրագրողներս փայլուն ժամանակներ չենք ապրում, քանզի նախկին լրագրող մեր գործընկերները, ովքեր այսօր քաղաքական ու պետական գործիչներ են դարձել, չեն հանդուրժում իրենց ուղղված քննադատական որեւէ խոսք, ով տեղից վեր է կենում, քննադատում է մեզ, Նիկոլ Փաշինյանը բոլորին <<դուխ>> է տվել այս հարցում՝ լրատվամիջոցներին իսկզբանե բաժանելով սեւ եւ սպիտակի, հայտարարելով, որ դրանց 90 տոկոսը կոռումպացված է, նախկիններից սնվող: Իհարկե, յուրաքանչյուրը դիմացինին դատում է իր արշինով, եւ այս հարցում, անշուշտ, վարչապետը ծանրակշիռ փորձ ունի նման հայտարարության համար, սակայն վստահ եղեք, որ եթե որեւէ ԶԼՄ-ի հարցում անօրինական գործընթաց լիներ, ապա վաղուց այս իշխանությունները դրա սեփականատիրոջը կամ խմբագրին բանտ էին ուղարկել:

Ինչեւէ, իշխանությունը ազատ խոսքը սահմանափակելու նոր գործողություն է ծրագրել: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է հանդես եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ։

Ավելին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նախագծի քննարկման ընթացքում իշխանականներից շատերը նեղսրտել են, որ այս փոփոխությունն արդյունք չի տալու եւ ժամանակն է կրկին քրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որտեղ հստակ ամրագրված է, որ պետք է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի, անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:
<<Արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և ցանկացած նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն ոչ միայն խաթարում է ստանձնված միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարումը, այլև մեծապես վնասում է ժողովրդավարության սկզբունքներին>> իր նկատառումը ներկայացրեց նաեւ Հայաստանի ժուռնալիստների միությունը: Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` միությունը դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն: Ակնհայտ է, որ իշխանությունը գնում է բռնապետական ճանապարհով, եւ եթե երկրի զարգացման փոխարեն իշխանությունները երկու տարի շարունակ հորինված հակահեղափոխության դեմ է պայքարում, ապա բնական է, որ հանդես է գալու քննադատական ցանկացած խոսքի սահմանափակման նախաձեռնություններով:

Անի Սահակյան

դիտվել է 2185 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am