Վարչապետն ու ԿԳՆ-ն վատ են վերաբերվում «Արարատյան բակալավրիատ» ծրագրին

«Հրապարակ»-ը գրել է. «Անցած շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր կրթության և գիտության նախարարություն։ Եվ, ի թիվս այլ հարցերի, արծարծվել է նաև «Այբ» դպրոցի մոգոնած «Արարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրի թեման, որի համար բյուջեից 1 միլիարդ դրամ է հատկացվելու։ Որոշ տեղեկություններով, վարչապետն այս ծրագրից գոհ չէ, բայց գիտակցում է, որ ինչ-որ բան փոխելն ուշ է: Բացի այդ, նախատեսված մեկ միլիարդի մոտ մեկ քառորդն արդեն փոխանցվել է, թեև հայտնի չէ, թե ինչի վրա է ծախսվել։ ԿԳՆ-ում վարչապետը հարցրել է՝ ով կողմ է այս ծրագրին, ով դրական է գնահատում, թող ձեռք բարձրացնի։ Եվ ստացել է ուշագրավ պատասխան։ Կրթության և գիտության նախարարության ողջ աշխատակազմից միակ ձեռք բարձրացնողը եղել է նորանշանակ փոխնախարար Դավիթ Սահակյանը, ով մինչ այդ «Այբ» դպրոցի գործադիր տնօրենն էր։ Հենց նա էլ զեկուցել է վարչապետին ծրագրի հետ կապված։ Տեսնելով «կողմ» ձայների քանակը՝ վարչապետը ոչինչ չի ասել, ինչը ներկաների մոտ տարատեսակ հետևությունների առիթ է տվել։ ՀՀ ԿԳՆ վարչության պետ Աշոտ Արշակյանը, որ ներկա է եղել այս հանդիպմանը, մեզ ասաց, որ նման դրվագ «չի նկատել»։ «Էս պահին ես նման բան չեմ հիշում», - կմկմաց նա՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով մեր այս տեղեկությունը։ Ապա ավելացրեց․ «Ես որքան հիշում եմ էս պահին, վարչապետից հարցը եղել է, թե ինչ է տալու Արարատյան բակալավրիատը, լա՞վ է, թե՞ վատ է, ու էդ հարցերը զեկուցվել են մեր փոխնախարարի կողմից»։ Ի դեպ, այն, որ ԿԳՆ-ում վատ են վերաբերվում Արարատյան բակալավրիատին, առանձնապես չեն էլ թաքցնում»։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am