Արցունքաբեր գազ, ընդդիմադիրների վտարում երկրից. 4 շաբաթ է ցույցերը Բելառուսում չեն դադարում

Մինսկում երեկ դարձյալ հանրահավաք տեղի ունեցավ: Նախօրոք ոստիկանությունը պատնեշներ էր տեղադրել Մինսկի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան հրապարակի շուրջ, սպասվում էր ընդդիմության չարտոնված երթը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մասնավորապես, այս հրապարակում է գտնվում Հանրապետության պալատը, ինչպես նաև արհմիությունների տունը, իսկ մի փոքր այն կողմ`Հանրապետության նախագահի վարչակազմի նստավայրը:

Մեքենաների տեղաշարժը Անկախության պողոտայով, որը անցնում է Հոկտեմբերյան հրապարակով, իրականացվում էր առանց սահմանափակումների, գործում են մետրոյի բոլոր կայարանները:

Անկախության հրապարակը, որտեղ տեղակայված են կառավարական տունը, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն և խորհրդարանի ստորին պալատը, դեռ շրջափակված չէ, բայց ոստիկանությունը պատրաստել էր ժամանակավոր մետաղական արգելապատնեշներ:

Եվ այսպես, Մինսկում, չնայած իրավապահների հարուցած խոչընդոտներին, ցուցարարների խմբերին հաջողվեց միավորվել և միասնական երթով շարժվել դեպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր, սակայն անվտանգության ուժերը փակել էին նրանց ճանապարհը։

Մայրաքաղաքում և մյուս խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ կոշտ միջոցների դիմեց, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել։

Իրավապաշտպան «Весна» կազմակերպության տվյալներով` ավելի քան հարյուր ցուցարար բերման է ենթարկվել, կազմակերպության կայքում տեղադրված ցանկը անընդհատ ավելանում է։ Բերման ենթարկվածներ կան նաև Վիտեբսկ, Գրոդնո, Բրեստ և այլ քաղաքներում։

Բերման ենթարկվածերի թվում են ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Օլգա Պավլովան, «Ազատություն» Ռ/Կ-ի լրագրող Արտյոմ Սիզինցովը։ Կիրակի օրվա ցույցն անցկացվեց՝ «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» կարգախոսով։

«Չնայած անձրևին և իշխանությունների բռնաճնշումներին, ավելի շատ մարդ է դուրս եկել փողոցներ, քան անցած կիրակի։ Համոզված եմ, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև հաղթանակ»,- «Ազատություն» Ռ/Կ-ի բելառուսական ծառայությանը ասել էր ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան։

Ցուցարարները հասան Անկախության պալատի մոտ և մի քանի ժամ կանգնած էին այնտեղ, Գրոդնոյում ցուցարարներին ցրեցին արցունքաբեր գազ կիրառելով:

Երեկ անցկացված «Միասնության երթից» առաջ Սվետլանա Տիխանովսկայայի աջակից, Համակարգող խորհրդի անդամ Օլգա Կովալկովան անհետացել է: Ավելի ուշ նա պատմել է, որ Բելառուսի իշխանությունները նրան երկրից դուրս են հանել և այժմ Վարշավայում է գտնվում: Օգոստոսի 24-ին ձերբակալվելուց հետո նա 10 օր մեկուսարանում է անցկացրել: Այդ ընթացքում ձերբակալությունը երկարաձգվել է ևս 15 օրով, և անվտանգության ուժերը խոստացել են կրկին երկարացնել ժամկետը, եթե նա չհամաձայնի լքել երկիրը:

Արդեն չորրորդ շաբաթն է` ողջ Բելառուսով մեկ բողոքի ցույցերը շարունակվում են: Մինսկի կենտրոնում երեկ կրկին լայնածավալ բողոքի ցույց տեղի ունեցավ, որին մասնակցեց առնվազն 100 հազար մարդ, բերման է ենթարկվել շուրջ երկու հարյուր մարդ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1414 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am