«ՇՊՀ գորշ կարդինալը» փորձում է հովանավորներ ու բարեխոսներ գտնել իշխանական պատգամավորների մեջ

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան ուղարկելը բուհի մի քանի աշխատակիցների` իրեն մշտապես «գորշ կարդինալ» պատկերացնող պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանի գլխավորությամբ հույսեր է ներշնչել, որ Երվանդ Սերոբյանը շուտով կազատվի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից, և կիրականանա Նազելի Ավետիսյանի վաղեմի բաղձանքը` ինքը կդառնա ռեկտորի պաշտոնակատար ու հետո էլ ռեկտոր:

Այս նպատակի իրականացման համար նա փորձում է հովանավորներ ու բարեխոսներ գտնել իշխանական պատգամավորների մեջ` չհասկանալով, որ բուհում նա, բացի իր ընկերուհիներ Օֆելյա Հովհաննիսյանից ու Մանուշակ Կարապետյանից, որևէ այլ հենարան չունի և ընդունված էլ չէ: Ընդ որում` վերջին երկուսը ևս թաքուն երազանքներ ունեն, որ հենց իրենցից մեկը դառնա ռեկտոր, քանի որ իրենք իրար հետ ավելի մտերիմ են: Այն, որ դեկան Օֆելյա Հովհաննիսյանը 2019 թվականի ռեկտորի երկու ընտրությունների տապալման մեջ իր մասնակցությունն ունի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված իր կողմից վերահսկվող մի քանի ուսանողների շնորհիվ` դա բոլորը գիտեն բուհում: Այդ ամենը, ըստ բուհի քաջատեղյակ աղբյուրների, Օֆելյա Հովհաննիսյանը կատարեց ՀՀԿ-ական նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ցուցումներով, քանի որ Սահակ Մինասյանն էր օրենքի խախտումներով Օֆելյա Հովհաննիսյանին 2018 թվականի փետրվարին դեկան դարձրել: Ինչ վերաբերում է Մանուշակ Կարապետյանին, ապա սա այս դավադիր խմբի ամենաթույլ օղակն է և միամիտներին կարող է համոզել, որ իրեն վերևներից լրջորեն սատարում են. նույն կերպ լուրեր էր տարածում, որ անցած տարվա ռեկտորի ընտրությանն իրեն հովանավորում էր Դավիթ Սանասարյանը: Ամեն դեպքում բուհում լավ գիտեն, որ Նազելի Ավետիսյանի և իր թիմի հետագա գործունեության դեպքում նրանք կկանգնեն լրջագույն խնդիրների առջև, հատկապես որ Նազելի Ավետիսյանի` որպես դասախոսի, ամբիոնի նախկին վարիչի, պրոռեկտորի պարտականությունները կատարողի գործունեությունը բոլորին է հայտնի և այդ ամենի մասին հրապարակային ասելու ու ստուգելու շատ բաներ կան...

Անի Սահակայան

դիտվել է 9053 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am