Ախալքալացի Նորոն դավանափոխ է եղել. տեսանյութ

ՌԴ-ում հայտնի գործարար, մեծահարուստ Նորայր Թևանյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Ախալքալաքցի Նորո, դավանափոխ է եղել: Սերժ Սարգսյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից մեկը, ում բոլորը համարում էին անգամ երրորդ նախագահի ընկերը, դարձել է հեղափոխական իշխանությունների սրտի գործարարը, հարց լուծողը, օլիգարխը:

Սերժ Սարգսյանի ու Նորիկ Թևանյանի մտերմությունն, իհարկե, դրսեւորվում էր փոխշահավետ գործարքներով, որոնք, որպես կանոն, հայտնվում էին մամուլի էջերում:
Տարիներ շարունակ Ախալքալաքցի Նորոն ունեցել է ներկայացվածություն Հայաստանի խորհրդարանում, որոնք բարձրացրել են ոչ միայն ջավախահայության խնդիրներն ու նրանց հուզող հարցերը, այլեւ բավարարել իրենց հովանավորի քաղաքական եւ տնտեսական շահերը: Կար ժամանակ, երբ Հայաստանի թիվ մեկ ընդդիմության՝ Արտաշես Գեղամյանի պրոեկտը հովանավորվում էր սույն օլիգարխի կողմից, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի «խնդրանքով» էր, որ Նորիկը ժամանակին ֆինանսավորում էր Արտաշես Գեղամյանին:

Նորիկի խնդրանքով էր, որ կալանքից վաղաժամկետ ազատվեց Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Հովհաննես Թամամյանը: Նրա շնորհիվ են տարիներ շարունակ մանդատ ստացել Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը, եւ նույնիսկ 2012-ին ԲՀԿ ցուցակով պատգաավոր դարձած Ստեփան Մարգարյանը եւ այլք:

Սերժ Սարգսյանը կարելի է ասել <<պոլնի ֆուլ>> օգտագործում էր այս գործարարին ընտրությունների ժամանակ, նա Սերժ Սարգսյանի քաղաքական գործիքն էր ոչ միայն ձայն բերելու հարցում, այլեւ քաղաքական հակառակորդների դեմ տնտեսական ճնշումներ գործադրելու: Մամուլը տարիներ առաջ գրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարվածելու մտադրությամբ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Նորիկը գազալցակայաններ էր սարքում մայրաքաղաքում ու Հայաստանի մարզերում: Բավական է թերթել անցյալի հրապարակումները եւ կհասկանաք, թե ով է եղել Նորոն Սերժ Սարգսյանի համար: Բայց ինչպես ասում են՝ չկան հավերժ թշնամիներ եւ բարեկամներ, կան քաղաքական շահեր: Հեղափոխությունից շատ չանցած այս գործարարը՝ պարզվում է՝ ապաստան է գտել Նիկոլ Փաշինյանի իշխանության ծածկի տակ եւ հիմա էլ Ռուսաստանում իշխանության համար հարցեր է լուծում: Վերջին օրերին համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Թեւանյանը ստիպում է ծիրանային պատերազմի օրերին մեր հայրենակիցներին աջակցություն հայտնած հայազգի գործարար Սարիբեկ Գեւորգյանին ներողություն խնդրել իրենից ու Եզրաս արքեպիսկոպոս սրբազանից: Ընդ որում՝ պարզ երեւում է, որ Նորոն միտումնավոր է նկարել այդ ամենը ու հրապարակել՝ հանրությանը ցույց տալով իր ազդեցությունը:

Եւ վերջում ամենակարեւորը, թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը շոու սարքեց, թե Սերժ Սսարգսյանն ում հասել, դիվանագիտական անձնագիր է շնորհել ու պետք է բոլորից վերցնել այդ անձնագրերը: Այդ մարդկանց շարքերում էր անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 

Ախալքալաքցի Նորոն ևս ուներ դիվանագիտական անձնագիր, որից զրկվել էր հեղափոխությունից հետո, սակայն պարզվում է՝ ամիսներ անց նրան նորից դիվանագիտական անձնագիր է տվել թավշյա կառավարությունը, եւ այժմ Նորոն այն կիրառում է հանուն քայլիստների:

Անի Սահակյան

դիտվել է 31477 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am