ԵԱՏՄ սահմանների բացման կորոնավիուսային և կոռուպցիոն նրբությունները

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:

«Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդի որոշմամբ դյուրացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացը։ Արդյունքում՝ ԵԱՏՄ անդամ պետության արտադրողը կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:


Քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։ Այն հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:
Նույն օրը Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ Հայաստանի նախկին վարչապետ, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը առաջարկել է փոխել Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար տեղաշարժի պայմանները: Ըստ Սարգսյանի՝ իրենց առաջարկի նպատակն է բացել սահմանները կորոնավիրուս չունեցող քաղաքացիների համար: Ինչ արագությամբ եւ ինչ արդյունքով կքննեն առաջարկը ԵՏՄ համապատասխան կառույցները, դեռ պարզ չէ։ Հատկապես այս փուլում, երբ արտաքին աշխարհը Հայաստանի համա փակվում է՝ պայմանավորված համավարակով, ԵԱՏՄ շրջանակում սահմանենրի բացումը փրկության նման մի բան է թվում։ Բայց այս առաջարկի մոտակա ապագան, թերևս մշուշոտ է, ոչ միայն այն պատճառով, որ համավարակի դեմ պայքարը ընդհանուր առմամբ անդամ-երկրներում տպավորիչ չէ։ Հայաստանի տվյալները ևս բացարձակ հուսադրող չեն։ Բայց կա մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր, որը կարող է խոչընդոտել գործընթացը։
Վարջերս տեղեկություն տարածվեց, որ ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու ԵԱՏՀ-ում ՀՀ ներկայացուցչի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։

«Փաստինֆոն», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր․

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Մասնավորապես, Հայաստանի ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։


Ըստ տեղեկությունների` քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որոնց՝ Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա։
Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։
ԵԱՏՀ պաշտոնյան նշել է, որ արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները (ինչը միտված է ապահովելու Եվրասիական տնտեսական հաձնաժողովի անդամ երկրների մաքսային և այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը), ընդգծելով, թե կա վարկած, որ հայկական կողմը հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար միտումնավոր է անգործություն դրսևորում։


Այսինքն՝ եթե կասկածներ կան, կնշանակի՝ վստահության լիրաժեք մթոնալորտ դեռևս ձևավորված չէ։ Իսկ այս դեպքում, որքան էլ որ Հայաստանի իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն պնդեն, թե Հայաստանում կոռուպցիսյի մսկսրդսկը 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո հավասար է զրոյի, միևնույնն է՝ ԵԱՏՄ-ում չեն վստահում այդ պնդմանը։ Իսկ սա նշանակում է, որ առնվազն վստահության պատճառով, չեն ուզենա նաև սահմանները բացել ՀՀ քաղաքացիների համար։


Հայկ Դավթյան

դիտվել է 1872 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am