Տունը, որտեղ ապրում է ԱԱԾ նորանշանակ տնօրենը

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, չունի ո՛չ բնակարան, եւ ո՛չ էլ ավտոմեքենա, պարզվում է՝ ապրում է պապենական տանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ անվերջ խշշացող Գետառի ափին: Դա բնակարան է երկհարկանի մի շենքում (ձախ նկարում): Մեզ հետ զրուցած հարեւանների մի մասն ասում էր, որ Կուտոյաններին է պատկանում ընդամենը մեկ մուտք ունեցող այդ շենքի ամբողջ առաջին հարկը, մյուսները նշում էին, որ հարկի միայն կեսն է նրանցը: Շենքին կից նաեւ երկհարկանի մի կառույց կա (աջ նկարում), որն, ըստ տարածքում ապրող մարդկանց, նույնպես Կուտոյաններին է պատկանում, որտեղ, սակայն, ապրելու հարմարություններ չկան, եւ ընտանիքն այստեղ միայն ամառներն է որոշակի ժամանակ անցկացնում: ԱԱԾ նորանշանակ տնօրենն այստեղ է ծնվել ու մեծացել: Ապրում է պապի, ծնողների եւ իր նորաստեղծ ընտանիքի հետ: Պապը, որի անունն է կրում ինքը, ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել, տատը նույնպես մանկավարժ է եղել: Իսկ ահա հայրը եւ հորաքույրը բժիշկներ են: Ի դեպ, հարեւաններն ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հորաքրոջ ամուսինը «հարկայինի պետ Արմենն է»: Թե ինչ Արմենի մասին է խոսքը, նրանք ավելին չգիտեին: Գեորգի Կուտոյան կրտսերին բակում ոչ միանգամից էին ճանաչում: Ինչպես հետո տեղեկացանք, նա այստեղ մանկուց որպես Ժորիկ է հայտնի: Բայց արդեն իմանալով, թե խոսքն ում է վերաբերում, մեզ հանդիպած մարդիկ միայն դրական կարծիք էին արտահայտում: Միեւնույն ժամանակ ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հետ առանձնապես շփումներ չեն ունեցել եւ չունեն: Դպրոցական տարիքում, ըստ հարեւանությամբ ապրող մարդկանց, Գեորգիին բակում հազվադեպ էին տեսնում, որովհետեւ նա շարունակ զբաղված էր սովորելով կամ էլ գնում էր սպորտի պարապմունքների: «Ամբողջ օրը սովորել է, որպես երեխա ակտիվ չի եղել, չի եկել, չի շփվել»,- ասաց հարեւաններից մեկը»:    

դիտվել է 0 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am