«Սրտնեղելու» նոր վտանգ՝ Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի համար

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:

Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ այցի ընթացքում Զաքիր Հասանովը կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Հասանովի այցը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը:

Կասկած չկա, որ Հասանովը կշարունակի Ադրբեջանի իշխանությունների վերջին շաբաթների քննադատությունները՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության շուրջ, ու բողոքները՝ Հայաստանին վաճառվող զինտեխնիկայի առիթով:
Բաքուն «սրտնեղելու» մի առիթ էլ վստահաբար ունի...

Օրերս հայտնի դարձավ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների շրջանակում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը՝ զորավարժություններ սկսելով աշնանը:

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից հայտնում էին, որ զորավարժությունների ղեկավարումը հանձնարարված է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետին։ Զորավարժությունները կանցկացվեն Պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում։

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ անցկացվող «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացմանն ուղղված համատեղ գործողությունների նախապատրաստման և անցկացմանն ուղղված ծրագրի մշակում:
Կմշակվեն նաև ՀԱՊԿ պետությունների հետախուզական ծառայությունների միջոցներով հետախուզումը կազմակերպելու մասին հարցեր:

Հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային բախումներից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ անցկացրեցին օգոստոսին, դրանց Ռուսաստանը պատասխանեց մի քանի մարզերում, այդ թվում նաև Հայաստանում զորավարժություններով:

Ռուսաստանի պատասխան քայլն անմիջապես հասկացան Ադրբեջանում. Մոսկվան հստակ ուղերձ հղեց Թուրքիային ու Ադրբեջանին, որ տարածաշրջանային արհեստական լարվածություն թույլ չի տա:

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում, կասկած չկա, որ Ադրբեջանի համար անհանգստության նոր առիթ կդառնան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1665 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am