Բատկայի ուշագրավ նվերը Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մի շարք կադրային փոխատեղումներ է իրականացրել կառավարության կազմում, այդ թվում` դրա ուժային բլոկում։

Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխվելով Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնին։ ՊԱԿ նոր նախագահ է նշանակվել Իվան Տերտելը, որ մինչ այդ աշխատում էր որպես Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավար։ Լուկաշենկոյի մեկ այլ հրամանագրով Մինսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Անատոլի Սիվակը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխվելով կառավարության կենտրոնական ապարատ։ Այսուհետ նա զբաղեցնելու է Բելառուսի փոխվարչապետի պաշտոնը։

Լուկաշենկոն առայժմ դիմադրում է՝ արևմուտքից իր երկրում գունավոր հեղափոխության իրականացման ծրագրերին: Նա վերջերս Ռուսաստանին հավատարմություն ապացուցելու ճանապարհին ուշագրավ քայլեր է իրականացնում:

Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը ժամանել էր Բելառուս` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցելու նպատակով, երբ վերջինս իր երկրում կանգնած է հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշման ներքո:

«Ռուսաստանն ամբողջությամբ սատարում է Բելառուսի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը», ասել է Միշուսիտինը Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ երկիրը 26 տարի ղեկավարած Լուկաշենկոյին մեղադրում են նախագահական վերջին ընտրությունների արդյունքը կեղծելու մեջ և արդեն մի քանի շաբաթ ցույցեր են անցկացվում հրաժարական ներկայացնելու և նոր ընտրություններ հրավիրելու կոչերով: Լուկաշենկոն հերքում է կեղծիքներ իրականացվելու մասին մեղադրանքները ու արտաքին ուժերին մեղադրում այս բողոքի ալիքը հրահրելու մեջ: Նա ցույց չի տալիս նահանջելու որևէ նշան, և անտեսում է նույնիսկ պատժամիջոցներ սկսելու մասին Արևմուտքի սպառնալիքները:

Միշուստինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է, թե Բելառուսը գաղտնալսել է Վարշավայի ու Բեռլինի միջև մի խոսակցություն, որը, ըստ նրա, ցույց է տալիս, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին չեն թունավորել: «Ես կկարդամ այդ սղագրությունը ձեզ համար և պատրաստ ենք այն ուղարկել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայություն», ասել է Լուկաշենկոն Միշուստինին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը երեկ հայտարարել է, թե Արևմուտքը չպետք է շտապի եզրակացություններ անելու համար և որ չկան Մոսկվային դրա մեջ մեղադրելու հիմքեր:
Այսպես, Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ Արևմուտքը ստորություններ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ տարածաշրջանային ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ դրանք պետք է կայանան հաջորդ հանգստյան օրերին։

Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան Նավալնիի թունավորման հետ կապված հայտնեց, թե Ռուսաստանի գլխավոր դատախազությունը իրավական հարցում է ուղարկել Բեռլին, սակայն պատասխան չի ստացել։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Կենտը գերմանական Մարշալ հիմնադրամի կողմից կազմակերպված տեսահամաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարանալու են Մոսկվայի կողմից Բելառուսում տիրող իրավիճակին «բաց ուժային միջամտության» դեպքում։

«Եթե նրանք մտածում են, որ մեզ հետ հարաբերությունները, ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին չորս տարում ծանր են եղել, ապա դրանք կարող են էլ ավելի ծանրանալ»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ ռազմական միջամտությունը վատագույն սցենարը կարող է լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի համար։ Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն բելառուսական իշխանությունների և ընդդիմության միակ միջնորդն է, քանի որ այս կառույցը կարող է երկրում որոշ խնդիրների, այդ թվում՝ ընտրական գործընթացի որակին, քաղաքական ազատություններին կամ սոցիալական հարաբերություններին առնչվող հարցերին լուծում տալ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2840 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am