Պետական գերատեսչությունները առանց մրցույթի գնումներ են կատարում վարչապետի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ից. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է. Բոլորը հիշում են, թե ինչպես էին նախկին ընդդիմադիր Փաշինյանը և իր շրջապատի մարդիկ փնովում նախկին իշխանություններին՝ կոռուպցիայի մեջ «թաթախված» լինելու մեջ: Ընդ որում, նույն շրջանակներից բազմիցս նշվել և այժմ էլ նշվում է, որ կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, այլև մեծ չափերի հասնող պետական հովանավորչությունը:

Բայց արի ու տես, որ հովանավորչության դեմ պայքարելով դիվիդենտներ հավաքող նախկին հեղափոխականներն այժմ իրենք են պետական մակարդակով հովանավորչությամբ զբաղված:

Alternativ.am-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը օգտվում է պետական հովանավորչությունից։ Լրատվամիջոցը, որի առևտրային անվանումը «Դարեսկիզբ» ՍՊԸ է (տնօրինությամբ Մանավազյանի), բազմիցս շահում է գնումներ պետական տարբեր գերատեսչություններից, որոնք իրականացվում են տենդերի՝ մեկ անձից գնման միջոցով և տրամաբանական արժեքից շատ ավելի թանկ գնով։

Առնվազն երկու դեպք, որոնք վերաբերվում են այս դեպքին, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ՝ պարտավորվելով կատարել թերթերում տպագրման ծառայության մատուցումը (19.03.2019թ․)։ Այս ամենն իրականացվել է առանց գնում հայտարարելու, և ծառայության մատուցումը տրվել է հայտնի խմբագրությանը։


«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ՝ պարտավորվելով ստանձնել պետական կարիքների համար թերթերում տպագրության իրականացումը (19.08.2019թ․)։ Այս անգամ էլ՝ գնումն իրականացվել է մեկ անձից՝ առանց մրցույթի հայտարարման և կրկին՝ բավականին պատկառելի գումարի դիմաց։

Մինչեւ այս ՍՊԸ-ի աշխատակիցների՝ իշխանության գալը, ըստ ֆինանսների նախարարության գնումների Armeps.am համակարգի տվյալների, այն ունեցել է 150 հազար դրամի պայմանագիր, որով տպագրման ծառայություններ է մատուցել ՏՄՊՊՀ-ին: Իսկ արդեն հեղափոխությունից հետո պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դրամ: 2019-ին 1 մլն դրամից ավելի պայմանագիր է կնքել, այս տարի արդեն 840 հազար դրամի է կնքել:

ՍՊԸ-ի հիմնադիրն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի հետ ՀԱԿ-ում թիմակից է եղել Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը, որը նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր:Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 4184 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am