Ահա թե իրականում ով է «Դիրքերում» հաղորդաշարի վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը

Այսօր BlogNews-ի ընթերցողներից մեկը խմբագրությանն է տրամադրել մի տեսանյութ՝ կից գրությամբ, որը վերաբերում է «Դիրքերում» հաղորդաշարի՝ վերջերս առաջնագծում հրազենային վիրավորում ստացած օպերատոր Դավիթ Աթոյանին: Տեսանյութն ու կից գրությունը ձեզ ենք ներկայացնում առանց խմբագրման. «Բարև ձեզ, ես այս տեսանյութը ուղարկում եմ, որպեսզի դնեք ձեր կայքում և տարածեք այն, և բոլորն իմանան, թե ով է իրականում այս օրերին իսկական հերոսի կերպարում հայտնված «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Եթե կհիշեք՝ մի քանի շաբաթ առաջ Դավթաշենի կամրջից մի տղամարդ էր փորձում իրեն գցել, մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս դիմակով տղամարդը հենց նույն Դավիթ Աթոյանն է, ով այս քայլով փորձում էր հետ վերադարձնել ժամանակավոր ապաստարանում իրենից թաքնվող հղի կնոջն ու երեխաներին, որոնց այդ ապաստարանում տեղավորել են Դավիթի կողմից պարերաբար դաժան ծեծ ու ջարդից փրկելու համար: Տեղեկացնում եմ, որ Դավիթի ոչ ադեկվատ վարքը վաղուց արդեն գաղտնիք չէ նրան ճանաչողների համար: Նա խմում է, ջարդուփշուր անում ոչ միայն կնոջը, այլ նաև ծնողներին: Այս ընտանեկան սարսափելի պատմությանն է վերջերս անդրադարձել նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը, որի թողարկումը դեռ չի ցուցադրվել: Եթե ուշադիր լինեք, ապա այս տեսանյութի մեջ հստակ կլսեք, թե ինչպես է Դավիթը պահանջում նկարահանումների տեսագրությունները վերացնել ու եթեր չտալ իր ընտանիքի պատմությունը: Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, թե ում են այսօր հերոսացնում, ու նաև ուզում եմ, որ պատկան մարմինները զբաղվեն այն հարցով, թե վերջիվերջո, ում են թույլատրում հասնել առաջնագիծ: Որքանո՞վ է նպատակահարմար, որ մարդը, ով հարբեցող է ու ծեծում է իր հղի կնոջը, իր մորն ու հորը, լինի դիրքերում, ու դա այն պարագայում, երբ դեռ մի քանի օր առաջ ինքնասպանությամբ շանտաժ էր անում։ Այսքանից հետո նման կերպարը ինչպե՞ս է հետո դիրքերում հայտնվում, որ դեռ մի հատ էլ վիրավորվի: Սա շատ մտահոգիչ է»։ BlogNews-ը կապ հաստատեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հետ, ով, սակայն, կտրականապես հրաժարվեց այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am