Ովքեր կարող են լինել Քոչարյանի հավանական թիմում և ինչ պահանջով

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաընկերության հետ հարցազրույցում զուգահեռներ է անցկացրել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և այս օրերին Բելառուսում կատարվողի միջև։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանում, ի տարբերություն Բելառուսի, 2018 թվականին լրագրողներին չէին ծեծում, իշխանությունն էլ հանդուրժող էր այլակարծության նկատմամբ․ «Արևմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ ուրիշ էր, Հայաստանի նկատմամբ` ուրիշ։ Հայաստանում իշխանությունն ավելի հանդուրժող էր այլակարծության նկատմամբ», – ասել է Քոչարյանը։ Բացի այդ՝ այն ժամանակվա իշխող ուժը՝ ՀՀԿ–ն ակտիվ համագործակցում էին նաև Արևմուտքի հետ։ Ավելին, Հայաստանում քաղբանտարկյալներ չկային, լրագրողներին չէին ծեծում, ոչ ոք խորհրդավոր կերպով չէր անհետանում։


Այդուամենայնիվ, ըստ Քոչարյանի՝ Բելառուսում տիրող իրավիճակը հիշեցնում է այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 2018 թվականին` «թավշյա հեղափոխության» ժամանակ։ Բելառուսական իրադարձությունների ֆոնին, անշուշտ, հետաքրքիր է Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինքն այժմ ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ, հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում, վերլուծում է գործընթացները։ Զբաղված է «Սիստեմայում» ԲՖԿ-ի իր աշխատանքով, մարզվում է, շատ ժամանակ է հատկացնում ընթերցանությանը և աշխատում է իր հեղինակային երկրորդ գրքի վրա։ Նա շեշտեց, որ առաջին գիրքն ինքնակենսագրություն էր ու յուրահատուկ հրաժեշտ քաղաքականությանը։

«Քաղաքականությունն ինքն է ինձ մոտ վերադարձել, ու կարծում եմ՝ գիրքը կլինի վերադարձ, շարունակություն՝ այն մասին, ինչ տեղի է ունենում այժմ»,- նշել է նա և ավելացրել, թե
հեռացել էր քաղաքականությունից ինչ-որ նոր բան սկսելու վճռականությամբ, սակայն այժմ ստիպված է վերադառնալ։ Այդ ընթացքում նա հասցրել է լուրջ գործիքներ ու գործող թիմ ստեղծել քաղաքական պայքարի համար։ ՀՀ երկրորդ նախագահը չափազանցված համարեց այն լուրերը, որ ընդդիմությունը վերահսկում է երկրի բոլոր լրատվամիջոցները, սակայն վստահություն հայտնեց, որ մտավոր պառակտումն ու մտավոր ներուժը խորհրդարանից դուրս են։

Իրավամբ՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած զարգացումներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ ուղղված Քոչարյանին վաղուց վերաճել են իրական քաղաքական պարտադրանքի և Քոչարյանին այլ ելք չեն թողել, քան անհապաղ վերադառնալ քաղաքականություն։
Քոչարյանն աբսուրդային է համարել իր դեմ հարուցված գործն ու ընացող դատավարությունը․ «Ինձ առաջադրված է աբսուրդ մեղադրանք, իմ փաստաբանները դեռ չեն կարողանում հասկանալ՝ ինչի մեջ են ինձ մեղադրում: Իրավական «աբրակադաբրա» է, փորձում ենք դա ապացուցել ոչ թե դատարանին, այլ ժողովրդին»,- նշել է նա և ավելացրել, թե օրացույցում ջնջել է երկուշաբթի օրերը, քանի որ դատական նաիստերն հենց այդ օրեն են տեղի ունենում և այդ օրերը, իր կարծիքով ժամանակի կորուստ են։
Թե ով կամ ովքեր կարող են լինել Քոչարյանի հավանական թիմում, իհարկե ցույց կտա ժամանակը։ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն, պետք է ավարտվի ընդդիմադիր բևեռի կոնսոլիդացմամբ։ Նա ստիպված է լինելու վաղ թե ուշ իր դրոշի տակ համախմբել բոլոր քաղաքական ուժերին, ովքեր առաջադրում են Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը։ Իսկ եթե քաղաքական օրակարգում կա հասունացող գործընթաց, մասնակիցների խնդիրը ակամայից դառնում է տեխնիկական բնույթի հարց։

Հայկ Դավթյան

դիտվել է 6206 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am