ՄԻԵԴ-ի վրա թքած ունենալու նուրբ արվեստը

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերայլ որոշումը։ Ըստ այդմ՝ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։
Արդեն 12 ամիս ապօրինի կարգով կալանքի մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշեց դատաքննության ընթացքում ևս կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։ Այս մասին հայտնել են Խաչատրյանների փաստաբանական խմբից։
«Երևակայությունս չի ներում հասկանալու համար, թե դատական ակտում ինչպես պետք է պատճառաբանվի, թե Կարեն Խաչատրյանը ինչու է շարունակաբար պահվում կալանքի տակ այն դեպքում, երբ որ նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա», – նշել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ նախաքննության ընթացքում Կարեն Խաչատրյանը երկու անգամ գտնվել է ազատության մեջ, թաքնվելու փորձ չի կատարել։ Բացի այդ, այնպիսի գործողություն չի կատարվել, որը կարող էր վկայել այն մասին, որ վարույթ իրականացնող մարմինները ռիսկեր են տեսնում այն մասով, որ դատավարության մասնակիցների վրա նա կարող է անօրինական ազդեցություն գործադրվել։
Մակինյանի խոսքով՝ կատարվածը խտրական վերաբերմունք է Խաչատրյանների նկատմամբ, որը պարունակում է Կարեն Խաչատրյանի գործի մասով պատժի տարրեր, իսկ Գագիկ Խաչատրյանի՝ խոշտանգման։ Գագիկ Խաչատրյանը ևս այս գործով այժմ կալանքի տակ է գտնվում։
Դատական նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև Կարեն Խաչատրյանը, փաստաբանը նշել է, որ Կարեն Խաչատրյանը 1 տարի է արդեն՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է առերևույթ պետությանը պատճառած վնասը՝ 236 միլիոն դրամ։ Ըստ Մակինյանի, չկա դատական պրակտիկայում երկրորդ նման դեպք, որտեղ անձին կմեղսագրվի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, ով այդ չափով վնաս հատուցած կլինի և շարունակաբար դատարաններին թյուրիմացության մեջ գցելով կպահվի կալանքի տակ։
Ըստ փաստաբանական խմբի, Կարեն Խաչատրյանի գործով «կարմիր թելը» նրա ազգանունն է, ինչի համար էլ նա պահվում է կալանքի տակ։ Ինչպես հայտնի է, նա ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է յուրացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Կարեն Խաչատրյանը կալանավորվել էր 2019-ի օգոսոտսի 30-ին։ Ամիսներ անց` 2020 թ․ հունվարի 22-ին, նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Սակայն փետրվարի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Կարեն Խաչատրյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այսինքնք՝ նախաքննության փուլում, երբ փոխվել է  խափանման միջոցը և նա կարճ ժամանակով գտնվել է ազատության մեջ,  ոչ միայն չի թաքնվել քննությունից, այլև վճռի փոփոխությունից հետո համացանցում կարդալով տեղեկությունը, անձամբ ներկայացել է համապատասխան կառույց։

Հիշեցնենք, որ չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ևս շարունակում է մնալ կալանքի տակ։ Նրա պաշտպանները միջնորդել էին Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Նրանք պնդում են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմք չկա, նրա առողջական վիճակը նույնպես անհամատեղելի է կալանքի հետ։

Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:
ՊԵԿ նախկին նախագահի գործով ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ անտեսվել է անգամ ՄԻԵԴ վճռի կատարումը։ Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ը վճռի կատարման համար 15-օրյա ժամկետ էր սահմանել, որը լրացել է օգոստոսի 5-ին: Վճռում ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությունից պահանջել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում, ինչը չի կատարվել:

Հայկ Դավթյան

դիտվել է 1373 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am