Թաղապետի տեղակալն ընդդեմ նախարարի խորհրդականի. ո՞վ կհաղթի

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնի շուրջ բարձրացած աղմուկը նոր ընթացք է ստանում: Այստեղ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը, որը նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի կինն է: Կոլեկտիվը, սակայն ընդդիմանում է՝ հայտարարելով, թե իրենք ունեն նախընտրած այլ թեկնածու, նույն կոլեկտիվի անդամ Հայարփի Մինասյանը և ուզում են, որ նա զբաղեցնի տնօրենի պաշտոնը: Վերջինս դպրոցի նախկին տնօրենի Ամալյա Հարությունյանի դուստրն է, միաժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի տեղակալի՝ Արմեն Ալավերդյանի քույրը: Նախկին տնօրենը, ով այս ուսումնական հաստատությունը ղեկավարել է ավելի քան 20 տարի, թոշակի գնալուց առաջ սեփական դստերը նախապատրաստել է որպես իրեն փոխարինող, վստահ լինելով, որ թաղապետի տեղակալ որդին տեխնիկական հարցերը կլուծի: Բայց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարականը, թե անթույլատրելի է դպրոցի տնօրենի պաշտոնը մորից աղջկան փոխանցել, ծրագիրը խափանեց: Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ կրթության և գիտության նախարարը Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում որոշել է տնօրեն նշանակել իր խորհրդականի և դաշնակցական ընկերոջ տիկնոջը: Ինչ վերաբերում է Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին, նա 9 տարի եղել է Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի փոխտնօրենը և ըստ էության ոլորտի մասնագետ է: Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի կոլեկտիվի ընդդիմադիրները հայտարարել են, որ նրա մասնագիտական հմտությունները չեն վիճարկում, սակայն ուզում են, որ իրենց տնօրենը լինի նախկին տնօրենի դուստրը: Նշենք, որ դպրոցի տնօրենն ու կոլեկտիվի անդամները խոչընդոտել են նորանշանակ տնօրենին ներկայացնելու արարողությանը: Նրանք փակել են դուռը և թույլ չեն տվել, որ տնօրենն ու նրան ուղեկցող ԿԳՆ հանրակրթության վարչության պետը մտնեն դպրոց: ԿԳՆ այսօր նաև պաշտոնական հայտարարություն տարածեց, որ առաջիկայում թիվ 17 հատուկ դպրոցում նախարարությունը նախատեսում է աուդիտորական ստուգումներ իրականացնել:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am