Դավադիր ծրագիր՝ ընդդեմ Երևանի ու Ստեփանակերտի՝ Արցախի անկախացումից 29 տարի անց

29 տարի առաջ այսօր Արցախը հռչակեցի իր անկախությունը:

Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ամրագրվեց անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներով ընդունվեց ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը»:

Այսօր Հայաստանում ու Արցախում հիշատակում են այդ օրը, միմյանց շնորհավորանքներ հղում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության օրվա առթիվ: «1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»:

Արցախի անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը»:

Սերժ Սարգսյանը նաև արձանագրել է. «Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի և պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած և տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է: Շուրջ երեք տասնամյակ բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, քանի որ Արցախն իր թիկունքին մշտապես զգացել է համայն հայության՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի զորակցությունը: Այդ եռամիասնության ուժը մեր հաղթանակների գրավականն է, և ցանկացած ոք, ով քաղաքական կամ այլ շահերով պայմանավորված կհանդգնի խաթարել այն, թուլացնել մեր ազգային ոգին և դիմադրողականությունը, անկասկած, ներում չի ունենա ու կարժանանա նաև պատմության դատին: Արցախը մշտապես եղել է և պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը»:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի դեռ Արցախի պետական սահմանների նկատմամբ թշնամին ոտնձգություններ է կատարում, և մեր քույրերի ու եղբայրների անվտանգությունը լիովին ապահովված չէ... Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր շնորհավորական ուղերձում նշել է. «Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովին, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը:
Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է»:

Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձում շեշտել է՝ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր շնորհավորական ուղերձ կարևորել է. «Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»։

ՄԻՊ-ն այնուհետև նշել է. «Այս խորհրդանշական տոնի առիթով հատուկ շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու՝ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին: Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի։ Այս մարդկանց անձնուրաց ջանքերի շնորհիվ է կայացել Արցախի ժողովրդավարությանն այդքան անհրաժեշտ այս կառույցը՝ աշխատանքի բարձր նշաձողով։ Այսօր էլ Մարդու իրավունքների գործող պաշտպանը՝ պարոն Բեգլարյանը, բոլորիս հիացնում է իր գործի նորանոր ձեռքբերումներով։ Ուրախալի է տեսնել այս վստահ զարգացումը»։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այսօր Արցախի ինքնորոշման մասին Հայաստանի իշխանությունները ավելի ու ավելի քիչ են խոսում: 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո կենտրոնանալով «կառուցողական» Ալիևից «փոխզիջումներ» ստանալու ակնկալիքով, կարծես, հայկական իշխանությունը մոռացավ Արցախի ինքնորոշման իրավունքի և Արցախի միջազգային ճանաչման հրամայականն ու այդ ուղղությամբ հետևողական աշխատանքներ չտարավ:

Հիմա, երբ ակնառու են Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակները, երբ վտանգված են Հայաստանի սահմանները, երբ թուրք-ադրբեջանական միասնությունն ընդդեմ Հայաստանի է ու Երևանի է, Հայաստանի ներկայիս իշխանությունները վերջապես սկսել են նկատել, որ Ադրբեջանի իշխանությունների հետ հնարավոր չէ բանակցել, երբ Բաքվից սպառնալիքներ են հնչում:

Այսօր ակնառու է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դավադիր ծրագիր են իրականացնում ընդդեմ Երևանի ու Ստեփանակերտի՝ Արցախի անկախացումից 29 տարի անց: Այսօր, առավել քան երբևէ, պետք է զգոն լինել, հաշվարկել բոլոր քայլերը, կշռել բոլոր խոսքերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2351 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am