Երևանի ավագանու ընտրությունները ցավոք դառնում են քաղաքական.Անուշ Սեդրակյան

«Երևանի ավագանու ընտրությունները ցավոք  դառնում են  քաղաքական: Այն երկրում, որտեղ գործառույթները բաժանված են, քաղաքի ընտրությունները մունիցիպալ ընտրություններ են, քաղաքական ընտրությունները՝ քաղաքական։ Մեզ մոտ ամեն բան այնքան է խառնված, որ տեղափոխվում է քաղաքական դաշտ»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը: «Նոր ավագանին թեև կարող է նոր շունչ բերել, բայց, օրինակ՝ հին կանաչ տարածքների ոչնչացման պատասխանը ինչ-որ մեկն ինչ-որ ձևով պետք է տա:Հայաստանում ավագանու մակարդակով ամենահեշտն է սկսել ձևավորել պատասխանատվության ինստիտուտը, որովհետև Երևան քաղաքի կառուցապատումից, ավտոտնակներից, կանաչապատումից սկսած՝ այնպիսի անպատասխանատու որոշումներ են կայացվել, որ պետք է նախ պահանջել հնի պատասխանատվության կրումը, նոր լծվել նոր գործի »,-ասաց նա: «Ցավոք  այդպես էլ չենք կարողանում ազատ, արդար ընտրություններ անցկացնել։ Նույնիսկ իշխող կուսակցությունը, որն ունի հնարավորություններ, այնուամենայնիվ, ընտրակաշառքով է փորձում ընտրություններին մասնակցել»,-  ասաց ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ Թևան Պողոսյանը: «Ընդդիմությունը մոտ 250%-ով բարելավել է իր դիրքերն ավագանիում։Նախկինում ունեինք 7 հոգի, հիմա 19-ն են։ Ավագանին այս անգամ կլինի ավելի հետաքրքիր։ Հաջորդ անգամ չեն ասի, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն։ Դրա հետ միասին՝ վերահսկողության ինստիտուտ կձևավորվի ավագանու ներսում, որ որոշումները ոչ միայն լինեն այս կամ այն շենքի վրա ինչ-որ ցուցանակ տեղադրելու մասին, այլ միտված լինեն քաղաքի զարգացմանը:Փոստանջյանի տեսակն ավագանիում հետաքրքիր կլինի»,- պարզաբանեց նա։ «Ցանկացած մարդու սեփական որոշելիքն է։  Նիկոլ Փաշինյանի հրաժարմանը ես համաձայն եմ։ Մինչ այդ էլ ասել եմ, որ, եթե հաղթելու է, պետք է մնա, իսկ եթե պարտվելու է, գնա ԱԺ, որովհետև ԱԺ-ում ավելի հետաքրքիր կլինի, քան ավագանիում, և կարող է համագործակցությամբ աշխատել ամենատարբեր հարցերում»,- ասաց նա:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am