Փաշինյանի համար «կրեմլյան բաժանորդն» անհասանելի է

Անհնար է չնկատել ակնհայտը: Տեսեք, «հուլիսյան դեպքերի»՝ Տավուշի սահմանագոտում հակառակորդի հրահրած ագրեսիայի, սահմանային մարտերի ընթացքում և դրանից հետո, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու մեր երկրի ղեկավարության, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի միջև անգամ հեռախոսակապ չհաստատվեց: Այսինքն, Կրեմլից Երևան չզանգեցին:

Դժվար է ասել՝ այդ օրերին Երևանից Կրեմլ զանգող եղե՞լ է, թե՞ ոչ, բայց արձանագրված իրողությունն այն է, որ նման իրավիճակում ռազմավարական դաշնակիցների ղեկավարների միջև գոնե հեռախոսակապ չի հաստատվել: Մի բան, որ քիչ է ասել, թե տարօրինակ է, եթե չասվի, որ արտառոց է:

Մենք մեկ անգամ չէ, որ ուշադրություն ենք դարձրել այդ հանգամանքի վրա, անդրադարձել նման պատկերի հնարավոր պատճառներին և շարժառիթներին: Ու իրավիճակի արտառոցությունն առավել ևս աչքի է զարնում այն բանի խորապատկերում, որ նույն այդ օրերին Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում ստեղծված կացությունը հեռախոսակապի միջոցով քննարկում էր մեկ Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ, հետո՝ Ադրբեջանի «կիրթ» նախագահ Ալիևի հետ:

Հայաստանի «թավշյա» վարչապետի ակտիվում միայն Միշուստինի հետ Սինսկում ունեցած «քաղաքավարական» հանդիպումն է, այն էլ՝ այլ միջոցառման շրջանակներում:

Մեկ անգամ չէ ասվել, որ նման վիճակը պայմանավորված է Ռուսաստանի ղեկավարության ու Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների շատ վատ վիճակով: Մի բան, որ այս կամ այն կերպ կարող է անդրադառնալ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վիճակի ու որակի վրա: Համենայն դեպս, Հայաստանի հանդեպ բացահայտորեն թշնամական տրամադրված Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վերջին շրջանի ակտիվացման հաշվարկների տակ նաև այդ հանգամանքը կարող է լինել, եթե չասվի, որ թուրքական նկրտումների շարքում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելը կայուն առկա է:

Ինչևէ:

Հարցը տվյալ դեպքում այլ բանի մասին է: Իսկ ավելի որոշակի այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարության, նույն Վլադիմիր Պուտինի համար խնդիր չէ Հայաստան զանգահարելը: Ողջ հարցն այն է, թե ո՞ւմ զանգել և ինչու:

Օգոստոսի 31-ին Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն էր: Երեկ տարածված տեղեկությունը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին և շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, ինքնին այնքան խոսուն է, որ մի կողմից՝ հավելյալ մեկնաբանությունների կարիք չի զգացվում:

Բայց մյուս կողմից էլ՝ ճիշտ չի լինի պարզապես լուռ արձանագրել այդ փաստը: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը ոչ միայն պաշտոնավարման ընթացքում աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են հաստատել, այլև ընկերական, բարեկամական հարաբերություններ ունեն, ինչի մասին նրանք առիթ ունեցել են արտահայտվելու: Ավելին, Վլադիմիր Պուտինը այս ընթացքում, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու ընթացքում, այդ թվում՝ հրապարակավ, իր աջակցությունն է հայտնել թե՛ Հայաստանի երկրորդ նախագահին, թե՛ նրա տիկնոջը, ընտանիքին: Հիրավի, գնահատելի մարդկային հատկանիշ:

Այդ խորապատկերում է՛լ ավելի է ընդգծվում այն անանցանելի անդունդը, որ առկա է Հայաստանում իշխանության եկած «թավիշների», Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահի, ռուսական իշխող շրջանակների միջև:

Որքան էլ ասենք, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Հայաստանում կոնկրետ քաղաքական գործիչներն են, այլ մեր պետությունը՝ ընդհանուր առմամբ, միևնույն է, ղեկավարների փոխհարաբերությունները այս կամ այն կերպ իրենց ազդեցությունը թողնում են նաև միջպետական հարաբերությունների որակի ու վիճակի վրա:

Այնպես որ՝ Պուտինը Հայաստան զանգահարելու խնդիր չունի: Հայաստանի օրվա իշխանությունը ՌԴ–ին հասանելիության խնդիր ունի, ըստ որում, ոչ միայն հեռախոսակապով:

7or.am

դիտվել է 638 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա «Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am