Բոշայություն. Փաշինյանի հերթական մանրախնդրությունը

Անցած շաբաթ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատել է եւ այնքան շատ, որ հանգիստի մեկնելու կարիք է առաջացել։ Ավելին, պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեցին, որ «արձակուրդի մի մասն արտերկրում» է անցկացնելու, սա էլ իր հերթին էր ցնցող ինֆորմացիա, քանզի պարզվում է մարդը Հայաստանում է եղել, այստեղ օրնիբուն աշխատել է եւ հիմա արտերկիր է ուզում մեկնել, մի քիչ հանգստանալ: Իսկ մենք գիտեինք, որ այս մարդը մեր երկրի թիվ մեկ տուրիստն է, ով ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան, հատկապես, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին պետք է հակապետական, հակասահմանադրական մի ձեռնարկ իրականացնել եւ հարկավոր է այս մարդու աջակցությունը:

Ինչեւէ, այսօր Արմեն Սարգսյանի հանգստի մասին չէ, որ ցանկանում ենք խոսել, այլ այն մասին, թե ինչպես է Փաշինյանը հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով ստորացնում այս մարդուն, խլում նրա լիազորությունները, կամ պարտադրում այնպիսի բաներ, որոնց իրավունքը չունի:

Ինչպես հայտնի է բոլորովին վերջերս Փաշինյանն ու իր թիմը որոշեցին օրենքների մի խումբ, եւ այն էլ կարեւորագույն՝ սահմանադրական, նախագահի ստորագրության կարիքը չունեն, ԱԺ-ն կարող է ընդունել, ԱԺ նախագահն էլ ստորագրել:
Արմեն Սարգսյանը, ով առանց այն էլ նվազ հնարավորություններ ուներ եւ միակ գործառույթը թերեւս օրենք ստորագրելն է մնացել, անձայն ենթարկվեց հերթական ստորացումներին, թե ինչու, մենք տարբեր նյութերում վարկածներ ենք առաջ քաշել, որոնցից թերեւս ամենագլխավորը իր քաղաքացիության լեգիտիմությանն է վերաբերում, նա չուներ համապատասխան փաստաթուղթ, բայց հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի <պարտակմամբ>> շարունակեց մնալ իր պաշտոնում:

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը նախագահի մեկ այլ լիազորություն էլ խլեց:
Օգոստոսի 27-ին Արմեն Սարգսյանը մեկնում է Արձակուրդ, իսկ 28-ին իշխանական էլիտան Սարդարապատում կազմակերպում է Տավուշի մարտերին մասնակից զինվորականների պարգեւատրման միջոցառում, հերոսի կոչման արժանացնում մոտ 70 զինծառայողի: Այն պարագայում, երբ Սահմանադրությամբ պարգեւներ շնորհելու իրավունք եւ լիազորություն է վերապահված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ ֆեյսբուքյան որոշ օգտատեր հիշեցրեցին այդ մասին:
Եթե խնդիրը Արմեն Սարգսյանի արձակուրդում գտնվելն էր, ապա սա էլ է հարց, միջոցառումը կարելի էր կազմակերպել կամ առնվազն մեկ օր շուտ, կամ օրինակ երկու շաբաթ ուշ: Սակայն Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ չի ցանկանում որեւէ դրական գործ զիջել ուրիշի եւ պատրաստակամ է, թեկուզ Սահմանադրություն ոտնահարելով, անել այդ ամբոխահաճո քայլը, ցույց տալ, որ ինքը հերոսներ գնահատել եւ արժեվորել գիտի:

Նախ սկսենք նրանից, թե ինչու 70 հոգու, երբ 90-ականների պատերազմական տարիներին 20-25 հոգու հերոսի կոչում շորհվեց եւ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած ակտուալ հարցն այդպես էլ մնաց չպարզաբանված, երկրորդ՝ հանրությունն արդեն տեսել է Նիկոլ Փաշինյանի՝ հերոսների նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը:
Տեսել է՝ ինչպես է այս մարդը Երեւանից Ստեփանակերտ ասֆալտին փռում, վիրավորական խոսքերի արժանում Արցախի պատերազմ անցած հերոսները՝ Լյովա Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին, Արշավիր Ղարամյանին եւ այլոց այն բանի համար, որ իր քաղաքական շահն էր այդպես պահանջում: Հետեւաբար կեղծ պարգեւատրումներն ու ընկալումներն էլ չեն կարող փրկել վարկաբեկված իշխանության վարկանիշը:

Անի Սահակյան

դիտվել է 2760 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am