«Ռուսաստանը հեռանա՝ գլուխ կհանե՞ք պատմական թշնամու հետ». Մոսկվայից հարցնում են Փաշինյանին

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, փորձագետ Սեմյոն Բաղդասարովը, որը հաճախ է ռուսաստանյան թոք-շոուների եթերում անդրադառնում է հայաստանյան իրականությանը, «թավշյա հեղափոխությունից» հետո Փաշինյանի վարած քաղաքականությունը քննադատում է, հերթական անգամ հանդես է եկել կոշտ քննադատությամբ:

Սեմյոն Բաղդասարովն օրինակ, վերջերս մի առիթով հայտարարել էր. «Թող Փաշինյանը և բոլոր սորոսամետ հայաստանցի տականքները հասկանան, որ ղարաբաղցիները պաշտպանում էին ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ Խորհրդային Միությունը»:

Ահա, օրերս Սեմյոն Բաղդասարովը «Սոլովյով լայվ» հաղորդման հյուրն էր: Նա հարցազրույցում անդրադառնում է Բելառուսում վերջին օրերին տեղի ունեցողի և Հայաստանի հետ զուգահեռներ անցկացնելու թեմաներին, երբ հնչում են մեկնաբանություններ, թե «Հայաստանում ստացվեց, Բելառուսում էլ կստացվի»:

Նա նախ Հայաստանի դիրքն է քարտեզի վրա բացատրում՝ ներկայացնելով Թուրքիայի նպատակները՝ կտրել Հայաստանը Զանգեզուրից և միացնել Ադրբեջանին:

Ապա՝ խոսքն ուղղում է Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, դու այս ամենից ոչինչ էլ չես հասկանում: Չես հասկանում, որ տարածաշրջանում Թուրքիայի միակ հակակշիռը Ռուսաստանն է: Այնտեղ ասում են՝ Ամերիկան մեզ կօգնի... Ամերիկան ախր թքած ունի...»:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական երկշաբաթյա զորավարժություններին, Բաղդասարովը հիշեցնում է՝ «Այդ ո՞վ ի պատասխան նախիջևանյան զորավարժություններին քայլ արեց... Ռուսաստանը զորավարժություններ անցկացրեց, այդ թվում և Գյումրիի ռուսական ռազմաբազայում: Ու ի՞նչ ենք տեսնում մենք դրան ի պատասխան: Հակառուսական տրամադրություններ»:

Մասնավորապես փորձագետը նկատում է, որ Հայաստանում խոչընդոտելու են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: «Հայկական հեռուստատեսությամբ Նավալնիին եթեր են տրամադրում, որն էլ պատմում է, թե ինչ են նշանակում սահմանադրական փոփոխությունները... Ասացեք խնդրեմ, սա ի՞նչ է, սա թշնամական գործողությո՞ւն է...»:

Սեմյոն Բաղդասարովը հարց է բարձրացնում՝ «Փաշինյանը չի՞ հասկանում, թե՞ դիտավորյալ է այդպես վարվում», ապա ինքն էլ պատասխանում է իր հարցին՝ «մտածված է այդպես վարվում»:

Այնուհետև հրապարակվում է Փաշինյանի՝ 2005թ. հոդվածը, որտեղ, ըստ փորձագետի. «Նա գրել է, թե ինչպես է ամաչում հայ ժողովրդի պատմությունից: Նա, երկրի գլխավոր պաշտոնյան, պարզվում է, ամաչում է իր ժողովրդի պատմությունից... Հայ ժողովուրդը հայոց ցեղասպանության համար էլ, Փաշինյանի պատկերացմամբ, պետք է ամաչի», ասում է Բաղդասարովը բերում է համաշխարհային պատմությանը ծանոթ ականավոր հայերի մասին տեղեկություններ ու զարմացած հարցնում՝ միթե այսպիսի տաղանդաշատ զավակներ տված ազգի իշխանությունը պետք է ամաչի...

«Ձեզնից պետք է ամաչել», նշում է Բաղդասարովը՝ նկատի ունենալով Փաշինյանին, ապա կարծիք է հայտնում, որ նա կարող է ողբերգության հասցնել իրավիճակ:

«Իրականում սորոսականներ են, նույն Նավալնիի նմաններն են: Աստված մի արասցե, որ Ռուսաստանը հեռանա: Դուք գլուխ կհանե՞ք հետո պատմական թշնամու հետ... Խելքի հետ ո՞նց եք... Էրդողանի կայսերական հավակնություններին նայեք գոնե, որի համար դուք և Հունաստանը մնացել եք թշնամի: Իսկ դուք ինչ ե՞ք անում, պարոն Փաշինյան... Ազատվեց այդ սորոսականներից: Հակառակ դեպքում հայ ժողովուրդը կազատվի ձեզնից...», հուզված հայտարարում է Սեմյոն Բաղդասարովը:

Ամփոփելով ելույթը Բաղդասարովը պնդում է, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, որի հետ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները.

«Աստված չանի, Ռուսաստանը հեռան, Էրդողանը 3 օրում այդ միջանցքը կկտրի», նշում է նա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5450 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am