Պուտինը շնորհավորեց, իսկ բալթյան երկրները պերսոնա նոն գրատա հայտարարեցին «Բատկային»

Պուտինը նախօրեին առաջիններից է շնորհավորել Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա կմեկնի Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Կողմերը հայտնում են, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նախօրեին երկու առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքների դեմ Բելառուսում երրորդ շաբաթը շարունակվող բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան բելառուսական ընտրությունները համարում է կայացած:

Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանում ուժային պահեստազոր է ձևավորվել, որը կօգտագործվի, եթե «ծայրահեղական տարրերը» Բելառուսում անցնեն սահմանները, և երկրում սկսվեն բախումներ:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն նախօրեին ասել է. «Ներկայումս այդ ռեզերվի օգտագործման մասին խոսք չկա։ Նախագահն ամեն կերպ ընդգծել է, որ խոսքը միայն ծայրահեղ իրավիճակի մասին է, երբ ծայրահեղական տարրերն անցնեն ուղղակի ապակայունացման։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ իրավիճակը վերահսկողության տակ է»։ Նա, ի դեպ, նաև հավելել է, որ ռուսաստանցի մասնագետները կարող են օգնել Բելառուսի իշխանություններին նոր Սահմանադրության նախագծի հարցում։

Ինչ վերաբերում է Մոսկվա կատարելիք Լուկաշենոյի այցին, որի մասին հայտնել էր պաշտոնական Մինսկը, այն, ըստ Պեսկովի, կկայանա առաջիկա շաբաթներին։
Լատվիան, Լիտվան և Էստոնիան երեկ հայտարարեցին 30 բելառուսցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին, որոնք առնչություն ունեն Բելառուսի նախագահական ընտրությունների կեղծմանը և բողոքի խաղաղ ցույցերը ճնշելուն: Պատժամիջոցների ցանկում է նաև Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը, նրան կարգելվի մուտք գործել Բալթյան երկրներ, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Եվրամիության երկրներն ավելի վաղ սկզբունքորեն պայմանավորվել էին մի շարք բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, սակայն ցուցակի կազմի շուրջ տարաձայնություններ էին առաջացել: Մասնավորապես, ոչ բոլոր պետություններն էին համաձայնել ցուցակում ընդգրկել Լուկաշենկոյին։

Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում:
Բողոքի ալիքը Բելառուսում ահագնանում է...

Վերջին շաբաթների ընթացքում Բելառուսի զինվորականները թաքստոցներ են հայտնաբերել, որոնցում եղել են սրված ցցեր ու ձողեր, դյուրավառ հեղուկ, անվադողեր, ըստ «Ազատության»՝ հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության գաղափարախոսական աշխատանքի գլխավոր վարչության պետը։

Լեոնիդ Կասինսկիի խոսքով, այդ ամենը կարող էր նախատեսված լինել բողոքի ակցիաների համար։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի ներկայացրել։

Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր։ Քաղաքացիները դեմ են վեցերորդ անգամ, ըստ պաշտոնական արդյունքների, վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի հետագա պաշտոնավարմանը։
Օգոստոսի 30-ին՝ Լուկաշենկոյի ծննդյան օրը, Մինսկում անցկացվել է խաղաղության և անկախության երթ, որին մասնակցել է տարբեր տվյալներով մի քանի հարյուր հազար մարդ: Ցուցարարները հասել էին նախագահական նստավայր՝ վանկարկելով «Ծնունդդ շնորհավոր, առնետ» և «Հեռացիր»։

Ոստիկանությունը հայտնել է 140 ձերբակալվածների մասին: Չնայած այն հանգամանքին, որ Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում հսկայական քանակի իրավապահներ և Պաշտպանության նախարարության ծառայողներ ու մարտական մեքենաներ կային, լուրջ բախումներ չեն եղել:

Լուկաշենկոն ավելի վաղ ասել էր, թե պատրաստ է թողնել իշխանությունը, սակայն միայն նոր Սահմանադրություն ընդունելուց հետո: Իսկ այսօր նա հայտարարել Է նախագահից անկախ պետական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Բելառուսի գործող նախագահը խոստովանել է, որ երկրում գոյություն ունեցող հասարակական համակարգը մասամբ ավտորիտար բնույթ է կրում, հետևաբար անհրաժեշտ է նախագահի անձի հետ չկապվող համակարգ ստեղծել։ Ինչպես իր Telegram ալիքում հաղորդում է «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն այս մասին խոսել է Գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոյի հետ հանդիպումից հետո, ում նա խնդրել է միանալ երկրի Սահմանադրության փոփոխության գործընթացին։
Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ աշխատում են Սահմանադրության նոր նախագծի վրա, քանի որ համարում է, որ 1994-ի Սահմանադրությունը հնացած է և չի կարելի է դրան վերադառնալ, ինչպես պահանջում է ընդդիմությունը:

Ռուսաստանցի քաղաքագետ Գլեբ Պավլովսկիի կարծիքով, այն բանից հետո, երբ Պուտինը փորձել է միջամտել բելառուսական զարգացումներին, բողոքի ալիքը նոր թափ է ստացել, ինչի մասին վկայում են բազմահազարանոց բողոքի ակցիաները, որ կայացել էին հանգստյան օրերին, հատկապես երեկ. - «Ինչո՞ւ է ավելացել փողոց դուրս եկած մարդկանց թիվը: Սա բելառուսցիների պատասխանն է գործընթացին միջամտելու, երկրի անկախությունը հարցականի տակ դնելու Պուտինի փորձին։ Մարդկանց, բելառուսցիներին սա դուր չի եկել»։

Լիտվայում է գտնվում ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան։ Երկուշաբթի նրա համախոհները հայտնել են, որ սեպտեմբերի 4-ին Տիխանովսկայան ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 995 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am