Այսպես մինչև ե՞րբ և ո՞ւր

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2016 թվականի հունվարի 1-ի համեմատ հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 12.5 հազարով։ Երևանում բնակչության թիվն ավելացել է 2.1 հազարով, իսկ մարզերում (միասին վերցրած) նվազել 14.6 հազարով։ Ընդ որում, ամենից շատ նվազել են Լոռու և Շիրակի մարզերի բնակչության թիվը։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա 12 վարչական շրջաններից 5-ում բնակչության թիվն ավելացել է, 4-ում՝ նվազել, իսկ 3-ում՝ մնացել անփոփոխ։ Ամենից շատ՝ 800 հոգով, ավելացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչությունը և հասել 136.7 հազարի։ Նվազման առումով առաջատարն Արաբկիրն է՝ 400 մարդ։ Բնակչության թվի նվազումն առավել ակնառու է արտահայտված ծնելիության ցուցանիշներում: Վերջին 15 տարիներին ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2003 թվականին՝ հասնելով 45 հազարի: Դրա նախորդ տարին՝ 2002 թվականին ծնլությունը ընդամնեը 32 հազար էր: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, մեկնաբանելով ծնելիության աճի դինամիկան Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, թե երբ աճեց ծնելիությունը, բարի տրամադրություն էր, թե աճման միտում կա :«Մասնագետ չլինելով չհասկացան, որ խնդիրն այն է, որ դա զուտ ժողովրդագրական ալիքի հետևանք էր: Իրականում, 80-ականների սերնդի մարդիկ դարձան ծնողի տարիքի, իսկ հիմա 90-ականների սերունդն է ծնողի տարիքի հասել, իսկ 90-ականների սերունդը քիչ է, հետևաբար, նաև իրենց տված սերունդն է քիչ լինելու: Գալու է այն պահը, որ մեր մոտ հավասարվելու է ծնունդների և մահերի քանակը, թեպետ այս պահին 12-13 հազարով ծնելությունը բարձր է: Սակայն հավասարվելուց հետո, մահերի թիվն ավելի կշատանա»,-ասել է նա: Միգրացիայի մեծ ծավալները բնակչության թվաքանակի նվազման հաջորդ պատճառն են: Եգանյանը նկատեց, որ Հայաստանի միգրացիան՝ մշտական և աշխատանքային, հիմնակում լինում է դեպի ՌԴ՝ 90-95 տոկոս: Միգրացիան ժամանակի ընթացքում դառնում է երկրատև և շատ դեպքերում, եթե անգամ աշխատանքային միգրացիայի մեկնած ՀՀ քաղաքացիները դե յուրե շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի, միևնույնն է՝ նրանց երկարատև բացակայությունը բացասկան է անդրադառնում բնակչության թվի վրա և ի վերջո՝ հագեցնելով արտագաղթի: Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2500 քաղաքացի, իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացրել է 1200 քաղաքացի: Շարունակական արտագաղթի, բացասական միգրացիայի և ծնելիության անկման հետևանքով մենք այսօր ստիպված ենք վճարել շատ ծանր գին՝ դպրոցների համատարած օպտիմալացում, ուսուցիչների կրճատում և գործազուրկների բնական աճ: Վերջին 15 տարում Հայաստանի դպրոցականների թիվը նվազել է շուրջ 200 հազարով և այսօր փաստացի մենք ունենք 357 հազար աշակերտ: Եթե ժողովրդագրության այս բացասական միտումը շարունակվի նույն տեմպերով,ապա երկու տասնամյակ անց մենք կկորցնեք մեր վերարտադրողականության բոլոր ռեսուրսները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ ինչ է մտածում պետությունն այս տեսալականի մասին՝ կարծես թե ոչինչ: Բնակչության աճի խթանման որևէ համապետական ծրագիր առ այսօր կյանքի չի կոչվել, թերևս հակառակը տարեցտերի էլ ավելի են ավելանում են արտագաղթն և բնական աճին խոչընդոտող գործունները: Հայկ Դավթյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am