Սեպտեմբերից հագուստը կթանկանա․ փոխվում է մաքսազերծման կարգը


Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնելու հագուստի մաքսազերծման նոր նոր ընթացակարգը, ըստ ներմուծվող հագուստը մաքսազերծվելու է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Ներկայումս հագուստի մաքսազերծումն իրականացվում է կիլոգրամով։ Այսինքն՝ անկախ նրանից, թե ներկրվող հանգուստն ինչ արժեք ունի, ներմուծողը վճարում է հաստատուն գունար՝ ըստ քաշի։ Նոր կարգով ներմուծողը պետք է ներկայացնի հաշիվ ապրանքագիր (ինվոյս), որտեղ պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ինֆորմացիայի ոչ լիարժեք հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։ Բացահայտ իջեցված գներով, թերի ինֆորմացիայով ու թերի փաստաթղթերով ապրանքներ մաքսազերծելիս կկիրառվեն մաքսային արժեքի որոշման այլ գործիքակազմեր՝ գնի ճշտում ըստ միկւազգային շուկայի գների կամ կկիարռվի վերջին ամիսներին ներմուծված նույնանման ապրանքների գների հետ համադրման տարբերակը։
Բացի այդ՝ արգելվում է ՀՀ ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ։ Այսինքն՝ ներմուծողը պարտավոր է հայտարարգրում նշել, որ իր ապրանքը կեղծ բրենդային ապրանք է, հակառակ պարագայում ստիպված է լինելու մաքսազերծումը կատարել ըստ բրենդային ապրանքի գնի, ինչը լրացուցիչ կթանակացնի ապրանքի գինը և ամենևին ձեռնտու չի լինի ներմուծողին։
Ավելին՝ կեղծիքի բացահայտման դեպքում կլինեն անցանկալի հետևանքներ, ընդհուպ՝ ապրանքի առգրավում, ոչնչացում։
Նոր ընթացակարգն ունի դրական և բացասական կողմեր, բայց այն լուրջ խոչընդոտներ է առաջացնելու հատկապես Թուրքաիայից ներկրվող ապրանքի համար, քանի որ այդ երկրի հետ օրինական հարաբերություններ Հայաստանը չունի։
Նոր ընթացակարգը որոշակիորեն հավասարակշռում է ներմուծողների շահերը։ Խնդիրն հետևյալն է՝ այսօր 1 կգ հագուստի համար բոլորը նույն գումարն են վճարում՝ անկախ նրանից, թե ինչ արժեքի հագուստ է ներմուծվում։ Այժմյան տարբերական առավել ձեռնտու էթանկարաժեք հագուստ ներմուծողներին, էժանագին շուրեր ներմուխողները առավել կշահեն, եթե մաքասազերծումն անեն ըստ ապրանքի ներմուծման գնի։
Խնդրի մասին ՖԲ իր էջում գրառում է կատարել գործարար Սամսոն Գրիգորյանը․ <<
Թուրքիայից ներմուծում կատարելիս, մեծամասնությունը չի կարողանա ամբողջական փաստաթղթային փաթեթն ապահովել, այս դեպքում կկիրառվեն վերը նշված մեթոդները։ Մնացած բոլոր երկրներից ցանկության դեպքում հնարավոր է ապահովել ամբողջական փաթեթը և, եթե գները կասկած չառաջացնեն, մաքսազերծումը կկատարվի առաջին մեթոդով՝ այսիքն ինվոյսային արժեքով։
Ուշադրություն դարձրեք հետևյալին՝ Հայաստանի Հանրապետություն արգելվում է ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ։ Հետևաբար ներմուծված կեղծ բրենդային ապարանքները չբացահայտվելու դեպքում կմաքսազերծվեն բրենդային ապրանքների գներով, ինչը ձեզ համար ամեն դեպքում շահեկան չէ, իսկ բացահայտվելու դեպքում կունենա ցավալի հետեևանքներ(ապրանքի առգրավում, ոչնչացում և այլն)։
Սա վերաբերում է Սեպտեմբերի 1-ից ներառյալ, արտահանվող երկրից դուրս եկող ապրանքներին միայն։ Այսինքն եթե այսօր արդեն ապրանքը ճանապարհին է, նախկին մեթոդներով կմաքսազերծվի>>,- նշել է նա
Այս նոր ռեժիմը, թերևս ցնցելու է հագուստի ներմուծմամբ զբաղվող գործարարներին և կարելի է չկասկածել՝ առաջին հարվածը փոքրերն են ընդունելու։ Նրանք առաջին հերթին կունենան նման խնդիր, իսկ Թուրքիայից ներմուծելը պարզապես կդառնա ոչ ձեռնտու։ Թերևս միակ օրինական ճանապարհը կմնա այն, ուր թուրքական ապրանքը ներմուծվի Վրաստանից, բայց սա ամեն դեպքում կթանկացնի ապրանքի գինը։

Հայկ Դավթյան

դիտվել է 3529 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am