Հստակ ուղերձներ Երևանից՝ Մոսկվային, Բաքվին ու արևմուտքին. վտանգավոր փուլ՝ տարածաշրջանում

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անցյալ շաբաթ պաշտոնական այցով Մոսկվայում էր։ «Ազատություն» ռադիոկայանի Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում նա հայտնել է, որ բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

«Իրականում հայ-ռուսական հարաբերություններում շատ մեծ դինամիկա կա, որոշ ոլորտներում դա աննախադեպ է, օրինակ` ռազմօդուժի հետ կապված», - ասել է Դավիթ Տոնոյանը, միաժամանակ հավելել, որ ճիշտ չի լինի ասել, որ դինամիկան այս վերջին 2 տարիների ընթացքում է շարունակվել, բայց այն, ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության միջոցներին, իրականացվել է վերջին տարիներին:

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում: «Կնքվեց 4 Սու-25-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չի հաջողվել իրականացնել:

Ռազմարդյունաբերության ոլորտում բավականին հետաքրքիր լուծումներ են եղել, ինձ ոգեշնչում է մասնավոր կազմակերպությունների ներգրավվածությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»:
Տոնոյանը հայտնեց նաև, որ նախատեսվում է նոր խմբաքանակի ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել էր, թե Հայաստան տեղափոխված բեռը զենք չի եղել, Դավիթ Տոնոյանն ասում է, որ ինքն անձամբ Շույգուից է տեղեկացել սպասվող այդ հանդիպման մասին «բավականին հնարավորինս մանրամասներով»:  «Ինչ վերաբերում է տեղափոխումներին, իրականում դրանք եղել են ՌԴ 102-րդ բազայի շրջանակներում, ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար հիմա բեռ չի տեղափոխում ռազմական նշանակության, մենք դա ինքնուրույն ենք անում», - նկատել է նա:

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով Զինված ուժերին զուգահեռ նախատեսվում է ստեղծել աշխարհազոր. դրա ղեկավարումը կիրականացնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով: Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Դիտարկմանը, որ իրավապաշտպանները կարող են դժգոհել, թե սա հանրապետության ռազմականացում է, և արդյոք այս ուժերը չեն օգտագործվի ներքին պրոցեսներում, ինչը եղել է տարբեր երկրներում, պաշտպանության նախարարը հայտարարում է. - «Դա ռազմականացում չի, անհանգստանալու խնդիր չկա, դա մեր կողքը ապրող նույն ժողովուրդն է, որն ընդգրկվելու է երկրի պաշտպանության ամրացմանը»: Ըստ Տոնոյանի` սա փոխլրացնող կառույց է լինելու Երկրապահ կամավորական միությանը:

Այսպես, Դավիթ Տոնոյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արձանագրվել են հետևյալ կարևոր մտքերը, որոնք արտացոլում են պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Կնքվել է 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չէր հաջողվում, բայց հիմա իրականություն դարձավ: Կործանիչների արդիականացումը Ռուսաստանում է իրականացվելու: Նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական մասնավոր կազմակերպություններ ռազմարդյունաբերության ոլորտում:
Ռուսաստանը Հայաստանի համար հիմա ռազմական նշանակության բեռ չի տեղափոխում. մենք դա անում ենք ինքնուրույն:

Աշխարհազորային ստորաբաժանումներ առաջնահերթության կարգով կստեղծվեն սահմանապահ բնակավայրերում ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով:

Եվ հաջորդը՝ հակառակորդի սադրանքի դեպքում կաշխատենք գերակայել, իսկ թուրք-ադրբեջանական համագործակցությունը մտահոգիչ է և ոչ միայն մեզ համար:

Տոնոյանի արձանագրումները ունեն կոնկրետ մի քանի սլաքներ ունեն. Ուղղված են նախ՝ Հայաստանի երկու հակառակորդներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, ապա նաև՝ Մոսկվային և ողջ միջազգային հանրությանը:

Եկել է ժամանակը, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական նպատակները ոչ միայն արձանագրի, այլև գործի:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններին, ապա, ակնհայտ է, որ դրանց խորությունը կլուծի թուրք-ադրբեջանական հնարավոր սադրիչ քայլերը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5863 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am