Ալիևին մնում է նմանակել հայկական իշխանությանը

Ադրբեջանը կրկին պաշտոնապես մտահոգություն է հայտնել Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զինամթերքի առնչությամբ։

«Մենք դեռևս սպառիչ պատասխան չենք ստացել ռուսական կողմից», նախօրեին Բաքվում հայտարարել է նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, հիշեցնելով, որ Իլհամ Ալիևը վերջերս անձամբ էր այս հարցը բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք բացատրություններ ենք ակնկալում՝ ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում ինտենսիվ զինել Հայաստանը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը Պուտինի հետ զրույցում դժգոհել էր, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմամթերք է ուղարկել Հայաստան։ Հեռախոսազրույցից հետո Մոսկվան Բաքու էր գործուղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, ով հավաստիացրել էր, թե Ռուսաստանն ընդամենը Գյումրիում տեղակայված բազայում «սոցիալական օբյեկտների շինարարություն է իրականացնում»։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած «Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել»։ «Մատակարարումները իրականացվել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ ռազմական նշանակության բեռների մատակարարումները Հայաստան «Ադրբեջանական հանրության մոտ լուրջ մտահոգություն և հարցեր են առաջացնում»։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հիշեցնենք, ժամանել էր Բաքու։ Ըստ ամենայնի՝ Շոյգույի արդարացումները Բաքվում այնքան էլ չեն ընդունվել, կամ հավաստի չեն թվացել: Հիմա, պաշտոնական Բաքուն վերստին Կրեմլից պարզաբանում է պահանջում Հայաստանին զենքի մատակարարումների առնչությամբ
«Տրված պատասխանները մեզ չեն գոհացրել», հստակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևն էլ այս մասին ծավալուն հոդված հրապարակել ռուսական «Ինտերֆաքս»-ում: «Ադրբեջանը մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնել այնպես, որպեսզի կողմերից որևէ մեկի շահերը չտուժեն: Աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող բազմաթիվ որոշումներ կայացնելիս Ադրբեջանը գործել է առավելագույնս անկեղծ այդ գիծը պահելու համար, մինչդեռ, ցավոք, Ռուսաստանից մեր մի շարք սպասելիքները չարդարացան», - ասել է Միլի մեջլիսի պատգամավորը:

Ազայի Գուլիևը, ով միաժամանակ նշել է՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպե՞ս կարող է միջնորդ պետությունը զբաղվել խնդրի կարգավորմամբ և զուգահեռաբար զենք ուղարկել Հայաստան: Ադրբեջանցի օրենսդիրը, սակայն, չի պարզաբանել՝ ինչու Բաքվում այս մասին չէին մտահոգվում, երբ ադրբեջանական բանակն էր Ռուսաստանից զենք-զինամթերք գնում:

Նկատենք, որ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի տվյալներով, մասնավորապես, 2013-17 թվականներին ադրբեջանական բանակն իր նոր սպառազինությունների կեսից ավելին՝ 65 տոկոսը ձեռք էր բերել հենց Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից:

Բաքուն այնքան հանդուգն է դարձել, որ որոշել է ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող ռազմատեխնիկայի հարցը թեժ պահել:

Բաքուն, անկասկած, այս թեմայից չի նահանջելու՝ առաջ տանելով իր նպատակները: Ադրբեջանի իշխանությունները, փաստորեն, որոշել են նմանակել Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, երբ պարբերաբար պաշտոնական Երևանից դժգոհություն էր հնչում, որ Ադրբեջանի զինվորները կրակում են ռուսական զենքից:

Հիմա Բաքուն, մոռացության տալով մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մի քանի միլիարդ դոլարի հասնող առևտուրը, որոշել է թմբկահարել ռուսական զենքի թեման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 925 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am