Ծանր հարված Պուտինի համար

Անցյալ շաբաթ կարևոր հանդիպում տեղի ունեցավ, որը, ընդհանուր առմամբ տարածաշրջանային քաղաքականության վրա ազդեցություն է ունենալու՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետագա քայլերի առումով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել էր Վաշինգտոն իր գործընկեր Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպելու համար: Անցած ամիս նրանք հանդիպել էին Մոսկվայում ու քննարկել սիրիական ճգնաժամը: Ասվում էր, որ սիրիական հարցում երկու կողմերն էլ ցանկանում են հասնել քաղաքացիական պատերազմի ավարտին և նոր կառավարության ձևավորմանը, որը ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար: Սակայն, ակնհայտ է, որ նման ոճով հայտարարությունների հիմքում իրականում չկան դրական հույսեր, պահպանվում են հակասությունները: Նախքան փակ դռների ետևում քննարկումների սկիզբն երկու արտգործնախարարները կարճ հանդիպում են ունեցել լրագրողների հետ: Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Լավրովին՝ Վաշինգտոն այցելելու համար: Ռուսաստանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն ընթացավ ԱՄՆ-ում Ռուսաստանի հետ կապված ներքաղաքական սկանդալային իրավիճակի ներքո: Դեմոկրատները շարունակում են մտահոգություն հայտնել ամերիկյան ընտրություններին ռուսական հնարավոր ներգրավվածության վերաբերյալ: Եվ ահա, Թիլերսոնը ՌԴ-ի հետ մաքուր էջից հարաբերություն կառուցելու թեմայով: Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է վերադարձնել մակարդակ, որը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից, իսկ ամենը մաքուր էջից սկսելը չի թվում հնարավոր, Fox News հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ «Ես կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք դիտարկել այդ հարաբերությունների ողջ սպեկտրը։ Կան բազմաթիվ կարևոր ոլորտներ, որոնց պահանջվում է ուշադրություն դարձնել, եթե, իհարկե, մենք պատրաստվում ենք վերադառնալ փոխհարաբերությունների, որոնք, մենք տեսանկյունից, անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության համար»,-ասել է նա։ Թիլերսոնը հայտարարել է, որ ամերիկացի ժողովրդի և այլ երկրների համար «օգտակար չէ», որպեսզի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները մնան ցածր մակարդակի վրա։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա պաշտոնական Վաշինգտոնը, փաստորեն, մի կողմից արձանագրել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է վերադարձնել մակարդակ, սակայն նաև ընդգծել է, որ «մաքուր էջից սկսելը չի թվում հնարավոր»: Սա ինքնին կարևոր հայտարարություն է, որը ամբողջությամբ հուսախաբ է անում Մոսկվային, որը մեծ հույսեր էր կապում հարաբերությունները բերել բնականոն հուն: Վաշինգտոնը հասկացնել է տալիս, որ Մոսկվան իր քայլերի համար պատասխանատվություն է կրելու, այսինքն` «զիջումները» Վաշինգտոնից են ակնկալվելու` Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Եթե այս ամենին էլ գումարում ենք օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է վերադառնա Հարավային Կովկաս, կարող ենք ամբողջացնել հետևյալը` չնայած Ռուսաստանում առկա լուրջ սպասելիքներին` Թրամփի ընտրությամբ, ԱՄՆ-ը Ռուսաստանին չի ցանկանում զիջել աշխարհաքաղաքական լրջագույն հարցերում: Ավելին, ԱՄՆ-ից չի լինելու ամենագլխավոր զիջումը` Ռուսաստանի ազդեցության հետ հաշտվելու և հարաբերություններ կարգավորելու հարցում: Ռուսաստանին այնքան էլ հեշտ ժամանակներ չեն սպասվում: Այլ իրավիճակ էր` Օբամայի հեռանալու օրերն ու ժամերը հաշվելու` հույսեր ունենալով Թրամփից, այլ է, երբ իրավիճակը մնում է նույնը Ռուսաստանի համար: Այս վիճակն ուղղակիորեն Ռուսաստանը տնտեսապես ծնկի բերելուն է հավասարազոր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am