«Երկիր Ծիրանի»-ն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանից Դիմում-Բողոք 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների անցկացման  ընթացքում «Երկիր Ծիրանի»  կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն  (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում  եւ գողություն, մարդկանց կաշառելու եւ նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես հրապարակված տեսանյութերը եւ հայտարարությունները` տարածված լրատվամիջոցներով եւ ներկայացված ԿԸՀ: Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երեւան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երեւում եւ տեսախցիկների աշխատանքը խափանված է: Տեղյակ եք նաեւ մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել եւ տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր: Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել եւ անվավերության հետեւանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից այն ավավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու եւ ավելի նշանները ակհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել եւ բերվել է ընտրատեղամաս եւ կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել եւ անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը: Երեւանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի եւ հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե եւ շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ): Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության եւ իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու եւ իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների եւ ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ  բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն: Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից եւ կազմակերպել են ուղղորդված քվեարկություն: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ այդպիսիք հնարավոր չէ շտկել: Դիմում-Բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Երկիր Ծիրանի» կուսակցության  լիազոր ներկայացուցիչ`  Արմեն Գաբրիելյան 16.05.2017թ.  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am