Ստամբուլում քարկոծել են Մոսկվայի «Լոկոմոտիվի» ավտոբուսը
Ստամբուլում«Ֆեներբահչեի» ֆանատները քարկոծել են Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստների, մարզչական շտաբի եւ երկրպագուների ավտոբուսը: lifenews-ի փոխանցմամբ՝ ռուսական թիմը Թուրքիա է ժամանել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը: Ավտոբուսն ուղեկցել են բազմաթիվ ոստիկանական ավտոմեքենաներ, սակայն ստադիոնի մոտ միջադեպից խուսափել չի ստացվել: Փետրվարի 16-ին կայանալիք «Ֆեներբահչե» - «Լոկոմոտիվ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
