Հեղափոխական ֆուտբոլի թշվառությունը

Հայկական ֆուտբոլը ծանր ժամանակներ է ապրում: Ազգային հավաքականի ավագ, հայկական ֆուտբոլի պարծանք Հենրիխ Մխիթարյանը փաստացի հրաժարվել է հանդես գալ հավաքականի կազմում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին
ասել է, թե Հենրիխ Մխիթարյանն իր հետ հեռախոսազրույցում ասել է, որ օգոստոսի 6-ից հետո արձակուրդում է եղել, չի մարզվել, մի խոսքով՝ «լավ մարզավիճակում» չէ: Մարզչի բացատրությունները, անշուշտ, անհամոզիչ են: Ի՞նչ է նշանակում, թե Հենրիխ Մխիթարյանն արձակուրդում է եղել ու չի մարզվել: Մի՞թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու գլխավոր մարզիչը երեկ չէ առաջին օրն են իմացել, որ սեպտեմբերի առաջին օրերին երկու պաշտոնական հանդիպում ունեն: Իհարկե՝ ո՛չ: Այնպես որ, եթե Հենրիխ Մխիթարյանը չի էլ մարզվել, ապա դա հավաքական մարզչական շտաբի բացթողումն է առաջին հերթին:
Չնայած տեսակետներ են հնչում, որ նույնիսկ չմարզված Հենրիխ Մխիթարյանը, եթե պայմանական ասած՝ «մեկ ոտքով» էլ խաղա, էլի կգերազանցի հավաքականի իր խաղընկերներին՝ մարզավիճակով էլ, խաղամակարդակով էլ:Հետեւաբար, պատճառները որոնելիս կարիք չկա հեռու գնալ: Հայկական ֆուտբոլի, ինչպես նաև Մխիթարյանի չմասնակցելու հետ կապված ամեն ինչ շատ պարզ է: ՀՖՖ վերջին ընտրություններից հետո «թավշյա» շրջանակներից ամենակեղտոտ արշավը սկսեցին թե՛ Հենրիխ Մխինթարյանի, թե՛ հատկապես իր մոր՝ ՀՖՖ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանի դե, ով հանդգնել էր գործկոմի արտահերթ ընտրություններում նորից առաջադրվել, եւ չընտրվելուց հետո ջրի երես հանեց հայկական ֆոտբոլի ադմինիստրացիայի կեղտոտ սպիտակեղենը, ասելով, որ սա ոչ թե ընտրություն էր, այլ խայտառակ շոու եւ այս պայմաններում ֆուտբոլը զարգանալ չի կարող:

Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հետո նոր գործկոմ ձեւավորելու ընտրության մասին էր: Ինչպես ժամանակը ցույց տվեց, Մխիթարյանի մայը չէր սխալվում: Որքան էլ թավշիստները հայկական ֆուտբոլի ձախողման համար մեղադրեն նախկիններին եւ նախեւառաջ Ռուբեն Հայրապետյանին,փաստը մնում է փաստ, որ նրա ժամանակ եւ շնորհիվ հայկական ֆուտբոլը գոնե այս վիճակում չէր հայտնվել, դասական կանոն է գործում ֆուտբոլում, կամ բնատուր այդպիսին ես եւ ինչպես Բրազիլիայի , Արգենտինայի մասին է ասվում՝. «Ծնվում են ֆուտբոլի գնդակով», կամ ոլորտը մեծ ներդրումներ է պահանջում: Այսօր, ցավալի է, բայց հայակական ֆուտբոլը որեւէ կանոնի չի ենթարկվում:

Հեղափոխությունից հետո երկրպագուներին մեծ ոգևորությամբ էին թավշիստները համակել, թե հեսա տեսեք հեղափոխություն ենք անելու նաեւ ֆուտբոլում, այդ փոփոխությունների մասին խոսվում էր անգամ հեղափոխության օրերին տարբեր ամբիոններից: Հեղափոխությունից հետո իշխանությունների սկսած արշավի արդյունքում Ռուբեն Հայրապետյանն, ի վերջո, իր տղը զիջեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Չի կարելի ասել, որ Վանեցյանի օրոք հայկական ֆուտբոլը ծաղկեց, բայց որոշակի քայլեր այդ ուղղությամբ այնուամենայնիվ արվում էին, դրա ապացույցն էլ նախորդ մրցաշրջանում հայկական թիմերի հաջողված ելույթներն էին Եվրոպայի Լիգայում: Վանեցյանի հեռանալուց հետո սկսվեց թերեւս հայկական ֆուտբոլի համար թերևս ամենատխուր շրջանը: Անցած տարվա դեկտեմբերին կայացած ՀՖՖ նախագահի ու գործկոմի արտահերթ ընտրություններում հաղթեց իշխանական թեկնածուն՝ Արմեն Մելիքբեկյանը, ինչը հնարավոր դարձավ ընտրելու իրավունք ունեցող կազմակերպությունների թվի զգալի կրճատման արդյունքում։ Իշխանությունն այնպես արեց, որ «Լոռի» ՖԱ տնօրեն Թովմաս Գրիգորյանի ձայները նվազեն՝ ընտրություններից անմիջապես առաջ ՀՖՖ ընդհանուր ժողովի կազմից հանելով, այսպես կոչված, ֆեյք-ակումբները, որոնք պատրաստվում էին ընտրել Գրիգորյանին։
Դրանից հետո մի սկանդալը հաջորդում էր մյուսին: Մելիքբեկյանն ՈՒԵՖԱ-ի եւ ֆուտբոլային հանրության ճնշման տակ վերջերս ստիպված եղավ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբում հանդես եկող մի շարք թիմերի գործունեությունը, քանի որ մեղադրվում էր ֆուտբոլային խարդախությունների, ավելի կոնկրետ՝ պայմանավորված խաղերի մեջ ներքաշված լինելու մեջ։
Կուսակցականացվեց նաեւ ՀՖՖ գործկոմը, որի անդամների գերակշիռ մասը իմքայլական պատգամավորներ են ու նախարարներ :
Ի հեճուկս ճռճռան խոստումների, չեն բացվել նոր մարզադպրոցներ, նոր խաղադաշտեր: Ակնհայտ է, որ այն, ինչ այսօր կատարվում է հայկական ֆուտբոլում և ՀՖՖ-ում որևէ կերպ չի բխում ոչ ֆուտբոլիստների, ոչ երկրպագուների շահերից: Սա հերթական ոլորտն է, որը տապալում են թավշյա իշխանությունները:

Հ.Գ. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մխիթարյանի՝ ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմասնակցելու փաստին գրելով.«Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում: Եվ պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը: Եվ առհասարակ, նա իմ ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, ով ոչ մեկ անգամ է դա ապացուցել ինչպես դաշտում և այնպես էլ դրանից դուրս: Հասկանանք ու գնահատենք նաև, որ նա շատ հաճախ դա արել է՝ վտանգելով իր առողջությունն ու վեր կանգնելով նեղ անձնական շահերից»:

Անի Սահակյան

դիտվել է 976 անգամ
Լրահոս
Քաղաքը կոլապս է ապրում Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հ1, ԵՊՀ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»․ հեղափոխական նախարարի կինը 3 տեղից բարձր աշխատավարձ է ստանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով Նոր մանրամասներ՝ Կարբի գյուղում տեղի ունեցած վթարից. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզում զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա՞․ Գեղամ Նազարյանի տեսակետը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Պադավատապետություն կա՞․ Փաշինյանի օրոք գնված գերթանկարժեք ծառայողական մեքենաները Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Հովհաննես Շահինյանը «լքում է» Արշակ Կարապետյանին և «միանում է» Միհրան Պողոսյանին Լարսը փակվեց Ինձ պադվադիտ չանես Աղազարյան Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է Գեղամ Նազարյանը մանդատ դնելու մասին Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան ՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Թալանված արցախցի պապիկը ծանր դրության մեջ է․ նա օգնության կարիք ունի․․․ (video) Աննա՛, քեզ էս ի՞նչ է թվում․․․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am