ՀՀ բոլոր քաղաքացիներն այլեւս կարող են դիմակ չկրել

Պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։ Ինչպես գիտեք, նշվում էր, որ աշխատանքային հանդիպումները, քննարկումները և ժողովները պետք է կազմակերպվեն հնարավորինս հեռավար կամ բացօթյա տարածքներում: Միայն նման հնարավորությունների բացակայության կամ անցանց ձևաչափով դրանք անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ապահովվում է առավելագույնը 20 հոգու մասնակցություն:

Այս կարգից ևս բացառություն է նախատեսվել։ Դրույթը կիրառելի չի լինի վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների, հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ։
Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք: Որ թավշյա իշխանիկները հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդներով փորձում են սորտավորել հասարակությանը՝ նախ սեւ-սպիտակի բաժանելով, հիմա էլ կորոնավիրուսային սորտավորում է արվում, երբ դիմակահանդեսի «արքաներ» կարող են դիմակ չկրել, իսկ շարքայինները՝ ոչ, ըստ երեւույթին իրենք ազնվական սորտի մաքրամաքուր ներկայացուցիչներ են եւ, այո, ոչ միայն իրենք են սպիտակ, մյուսները՝ սեւ, այլեւ իրենց արյունն է սպիտակ: Տպավորություն է, որ թավշիստներն ուշադրության պակասի խնդիր ունեն եւ տառապում են սադոմազոխիզմով, ամեն օր մի անհեթեթ որոշումով, գործողությամբ փորձում են իրենց վրա կենտրոնացնել հանրային ուշադրությունը՝ դառնալով ծաղրի առարկա, քննադատության թիրախ: Աշխարհը վաղուց հաղթահարել է կորոնավիրուսի պատերազմը, իսկ մեզ մոտ կարծես ամեն ինչ արվեց եւ շարունակում է արվել, որ տարածաշրջանում թե վարակվածության, թե մահերի թվով առաջինը լինենք,որ բոլորը խոսեն մեր մասին, կամ աշխարհի որեւէ երկրում դիմակ չեն պարտադրում հեռուստատեսության աշխատակիցներին, իսկ մեզ մոտ այդ հիմքով եւ այդ քողի տակ ազատ խոսքը ճնշելու գործողություններ են իրականացվում, աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում դիմակի համար չեն ըմբշամարտում քաղաքացու հետ, իսկ մեզ մոտ ամեն օր ոստիկանները դիմակ չկրող քաղաքացիների հետ հարաբերվում են մարտեր առանց կանոնների ժանրով:
Ամեն ինչ գուցե այսքան զվարճալի կլներ, եթե իրականությունն այսքան դաժան չլիներ:
Տեւական ժամանակ է փաստական տվյալներով փորձ է արվում ապացուցել, որ դիմակը ըստ էության չի բարելավում կորոնավիրոսով վարակվածության վիճակը, հակառակը վիճակագրությունն այլ մասին է վկայում: Մայիսի 25-ին, երբ պարտադիր դարձավ դիմակի կրումը, վարակված է եղել 7402 քաղաքացի։ Իսկ օգոստոսի 28-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 43451-ի։ Այս թվերը պաշտոնական են, իրական վարակվածների թիվը ոչ ոք չգիտի։

Մայիսի 25-ի դրությամբ նոր կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում էր 91 մարդ, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ մահացածների թիվը հասնում է 1135-ի։
Պարզ թվաբանությունը հուշում է, որ մահերի թիվը, դիմակը պարտադիր կրելու որոշումից հետո, ավելացել է գրեթե 12 անգամ, իսկ վարակակիրների թիվն աճել է գրեթե 7 անգամ։ Ուստի կոչ-հորդորներ են հնչում դադարցնել դիմակամոլությունը,բաց տարածքներում դիմակ կրելը. հատկապես, որ այս շոգին դա ավելի է վնասում մարդկանց կյանքին ու առողջությանը, քան չկրելը : Բայց իշխանությունը դիմակ պարտադրելու թերեւս մի քանի պատճառներ ունի, նախ որ իշխանական բարձր մակարդակներում այդ բիզնեսով են զբաղված, հո չեն թողնի, որ իրենց նորաստեղծ բիզնեսը «տակ» տա, երկրորդ՝ սահմանված տուգանքներից մեծ գումարներ են հոսում բյուջե, երրորդ՝ որոշ հոգեկան հիվանդներ հոգեկան բավարարվածություն են ստանում իրենց կամքը միլիոնավոր մարդկանց վրա տարածելով, չորրորդ՝ ուզում են ցույց տալ՝ իբր պայքարում ենք կորոնավիրուսի դեմ ու այսպես շարունակ:

Հ.Գ.Այն ով էր ասում, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, ապրեք՝ թիվ մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես որ բոլորս էլ կարող ենք դիմակ չկրել:

Անի Սահակյան

դիտվել է 8350 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am