Խոշոր ավտովթար Թալինում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 NR 477 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 29 ՏՏ 420 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Գ. Վարդանյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Էդգար Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am