Արմեն Ամիրյանը Գլենդելում 1,7 մլն դոլարով առանձնատուն եւ բնակարան է գնել. hetq.am

hetq.am-ը գրում է․

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին (1997-2015 թթ.) գործադիր տնօրեն, մշակույթի նախկին (2016-2018 թթ.) նախարար Արմեն Ամիրյանը բավականին ակտիվ է ամերիկյան անշարժ գույքի շուկայում: 2018-2020 թթ. նախկին պաշտոնյան մեկ առանձնատուն է վաճառել, փոխարենը գնել է մի բնակարան եւ մի նոր տուն: Ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը 1.663.000 դոլար է: 2008 թ. օգոստոսի 13-ին, երբ դեռ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր, Ա. Ամիրյանը առանձնատուն է գնել Գլենդելի Քեմփթոն ռոուդ 300 (300 Kempton Road, Glendale) հասցեում՝ վճարելով 820.000 դոլար: Նրա կինը՝ Հրանուշ Ամիրյանը, համաձայնություն է տվել, որ գույքը գրանցվի որպես ամուսնու միանձնյա սեփականություն:2018-ի հունվարին՝ մշակույթի նախարար եղած ժամանակ, Արմեն Ամիրյանն այս տան գրավադրմամբ 280.000 դոլար վարկ է վերցրել շինարարական նպատակներով: Այսօր էլ Քեմփթոն ռոուդ 300 հասցեի առանձնատունը Ամիրյանի սեփականությունն է, չնայած 2008-ի օգոստոսից գույքը կառավարման է հանձնված «Amiryan Living Trust»-ին:

Կարելի է ասել, որ Քեմփթոն ռոուդ 300-ը Արմեն Ամիրյանի ամերիկյան հիմնական հասցեն է, ինչի մասին հայտնել է ոչ միայն «Հետքի» աղբյուրը, այլեւ, ինչպես գրել ենք, նախկին նախարարն այս տարվա հունվարին «Radio House» անունով ընկերություն է հիմնել Գլենդելում, որի հասցեն, դժվար չէ կռահել, նույն Քեմփթոն ռոուդ 300-ն է: Սա նշված է նաեւ որպես ընկերության նախագահ ու տնօրեն Ա. Ամիրյանի կոնտակտային հասցե:

1960-ին կառուցված, 3 ննջասենյակ ու նույնքան լոգասենյակ ունեցող այս առանձնատան մակերեսը 193 քմ է, իսկ ընդհանուր հողամասինը՝ 743 քմ: 2019-ին, ըստ հարկային փաստաթղթերի, անշարժ գույքը (հողը եւ շենքը) գնահատվել է 946.606 դոլար, որի հարկը հաշվարկվել է 10.452 դոլար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1753 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am