Արայիկ Հարությունյան խավարամիտ հերոսին թվում է՝ ինքը օրիգինալ է՞, շատ սխալվում է.բանասեր (video)

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ հրաժարական չի տա. նա չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է վերեւներում նստած ձայնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին: Երկու տարվա ժամանակահատվածն այնքան փոքր ժամանակահատված չէ, որ մենք չիմանայինք՝ Կառավարությունից որեւէ մեկը չի գալու եւ չի պատասխանելու։ Այս խավարամիտ հերոսը որ կարծում է, թե իր Պաուլու Կոելյուից վերցրած միտքն արտասանելով շատ օրիգինալ է երեւում՝ խորապես սխալվում է։ Սա նշանակում է, որ իր կաբինետում եւ իր աթոռի հետեւում ինքն իրեն ավելի վստահ է զգում, քան դուրս գա եւ այն մարդկանց հետ զրուցի, որոնց համար ինքը ռեֆորմներ է նախատեսել։ Եթե այդ ռեֆորմներն ինձ համար են, ուրեմն նա պարտավոր է խոսել ինձ հետ, որովհետեւ ես Արայիկ Հարությունյանի անցած ճանապարհի քառակին եմ անցել։ Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում, ես հայտարարում եմ՝ չհասկացողների համար Հայաստանում 3 դպրոց կա, կարելի է գնալ այնտեղ վերապատրաստվելու»,- նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժիկ Սրապիոնյանը։

«Ունեմ երկու դպրոցական թոռներ, սակայն չի պատրաստվում այս տարի դպրոց ուղարկել: Իմ թոռներն այս տարի դպրոց չեն գնալու, ես իմ թոռներից կապիկ չեմ կերտելու։ Ոչ ոք ավելի լավ քան Արայիկ Հարությունյանն է, չի պատկերացնում, թե դպրոցական այս հարյուրամյա անընդհատ կատարելագործվող համակարգն ինչպես կարելի է քանդել։ Ինքն այդ տեխնոլոգիային տիրապետում է եւ քանդում է սուսուփուս, սողալով, առանց ավելորդ աղմուկի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք նախարարը կփորձի՞ իր հետ զրուցել այդ հարցի վերաբերյալ, Սրապիոնյանն ասաց. «Ես ժամանակին ձգտել եմ նախարարի հետ զրուցել։ Ես հիմա նախարարի հետ զրույցի նույն սեղանի շուրջ չեմ նստի. դա ինձ համար վիրավորական է»։

.

դիտվել է 536 անգամ
Լրահոս
Սեդա Սաֆարյանի հարցը պիտի քննարկվի․ Արամ Օրբելյան (video) #ՈՒՂԻՂ․ Երեկ գիշեր Նիկոլը «գազազել է․ ու՞մ գլուխներն են թռնելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) 100-ավոր ընտրախախտումներ եմ ձեր առաջ դնելու․ Գոհար Մելոյանը՝ ՍԴ-ում (video) ՔՊ-ն ատելության խոսք է իրացրել ընտրություններին․ Վարդևանյանը՝ փաստերով (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էրդողանի վարչակազմը նույնպես ծանր է տարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ «Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար #ՈՒՂԻՂ․ Երեկ Պուտինը մեխերը խփեց․․․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video) Վահագն Հովակիմյանը որպես ԿԸՀ նախագահ չի կարող լինել անկախ և անաչառ. նախկինում նա եղել է մի կուսակցության հիմնադիր անդամ. Վարդևանյան Նիկոլ Փաշինյանը տեղով չարիք է այս ազգի գլխին․ Հարցում (video) 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ «Անի Խաչատրյանն ու այս զրոների կույտն իրենց ապտակը ստացան»․ ավագանու անդամը՝ վերջին ծեծկռտուքի մասին (video) Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ Առաքելյան Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա անկախությունը պաշտպանելnւ հարցում. Սի Ծինփին Վահագն Հովհակիմյանով ԿԸՀ-ն մի մեծ խնդիր ունի․․․ Արամ Վարդևանյան (video) Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը 2 միլիոն հայ ունենք ՌԴ-ում․ սաղ փչանում է, մեր կյանքն էլ է փչանում․ Հարցում (video) Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինը Լարված խոսակցություն Սրբուհի Գալյանի և Արամ Վարդևանյանի միջև (video) Մեր հայրենիքը ցավեր է ապրում, մեր հասարակությունը պառակտված է. մի՛ դարձեք այն ձայնի կրողը, որ պառակտում է, այլ ձեր ներկայությամբ աճեցրեք վստահությունը, սերը և համերաշխությունը. Ռուբեն Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am