Պուտինը բացեց խաղաքարտերը. Դրսից դիրիժորությունն արգելվում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ բացեց փակագծերը, և մի քան օրերի անորոշության վրա լույս սփռեց...

Ռուսաստանի նախագահն առաջին անգամ մանրամասն խոսեց Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին հետևած զարգացումների մասին:
Նա, ըստ էության, ցույց տվեց, որ ամեն պահի պատրաստ է աջակցել Բելառուսի ժողովրդին, եթե նրանք դա ցանկանում են: Միևնույն ժամանակ, նա հասկացրեց, որ չի թույլ տա Բելառուսում դրսից դիրիժորություն անել:

Նա հայտնեց, որ Բելառուսին օգնելու համար Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել: «Ալեքսանդր Գրիգորևիչը ինձ խնդրել է Բելառուսին օգնելու համար իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ ստեղծել, ես դա արել եմ: Սակայն այդ ռեզերվը չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Բելառուսում վերահսկելի է և դրա անհրաժեշտությունը չկա», նշեց Պուտինը «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում։

Պուտինը ասել է, թե Լուկաշենկոյի հետ պայմանավորվել են, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ «ծայրահեղական տարրերը Բելառուսում սահմանները չեն անցել, ավազակություններ, մեքենաների, շենքերի, բանկերի հրկիզումներ չեն սկսել, չեն գրավել վարչական շենքեր»։

Իր դեմ շաբաթներ շարունակվող բողոքի գործողությունների ընթացքում Լուկաշենկոն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը մի շարք պարտավորություններ ունի Բելառուսի նկատմամբ ՀԱՊԿ-ի և հատկապես Ռուսաստան - Բելառուս միութենական պետության շրջանակներում։ «Մենք, իհարկե, պարտավորություններ ունենք Բելառուսի հանդեպ։ Եվ Լուկաշենկոն այդպես էլ հարցը բարձրացրեց: Եվ մենք մեր բոլոր պարտավորությունները կկատարենք», - ասել է Պուտինը:

Հարցազրույցում նա ասում է նաև, թե ի տարբերություն եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների` Ռուսաստանը Բելառուսում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ իրեն զուսպ և չեզոք է պահում` չնայած այն հանգամանքին, որ Բելառուսը Ռուսաստանի ամենամտերիմ երկիրն է։

Փաստացի Պուտինը մի կողմից շեշտեց, որ Բելառուսում տեղի ունեցող զարգացումները բելառուս ժողովրդի գործն է, մյուս կողմից` մանրամասն խոսում այդ զարգացումների մասին ու գնահատականներ է տալիս թե' իրավապահների, թե' գործող նախագահի, թե' ընդիմության գործողություններին։

Լուկաշենկոն, Պուտինի գնահատմամբ, իրեն կառուցողական է պահում, նորմալ առաջարկներ անում՝ սահմանադրական հանրաքվե, նոր ընտրություններ նոր սահմանադրություն ընդունելուց հետո։

Պուտինի խոսքով, բավականին զուսպ էին գործում։ Իսկ ահա ընդդիմությունը, ըստ նրա, ստեղծել է համակարգող խորհուրդ, որը անօրինական է, քանի որ հակասում է Բելառուսի Սահմանադրությանը։

Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ խոստովանել է, որ Բելառուսում առկա են խնդիրներ, հակառակ դեպքում մարդիկ փողոց դուրս չէին գա:

Հետաքրքիր էր Պուտինի անդրադարձը Բելառուսում ընտրություններից առաջ ձերբակալված «Վագներ» մասնավոր բանակի ռուսաստանցի վարձկանների հետ կապված պատմությանը։ Նրա խոսքով, այդ վարձկանները Մինսկում էին հայտնվել ուկրաինական և ամերիկյան հատուկ ծառայությունների հատուկ օպերացիայի արդյունքում։

Հարցարզույցում Պուտինը նաև գովազդել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, կրկին պատմել է, որ իր դուստրն այն արդեն փորձարկել է և ամեն ինչ նորմալ է անցել: Նա խոսել է համաճարակից տուժած տնտեսությունից` ասելով, որ կառավարության գրագետ քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի տնտեսության անկումն ավելի ցածր է լինելու, քան արևմտյան երկրների տնտեսությունների անկումը։
Հարցազրույցում Պուտինը, սակայն ոչինչ չի խոսել իր ամենակոշտ քննադատ, այժմ Գերմանիայում բուժում ստացող Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին։ Ռուսաստանի նախագահը չի անդրադարձել նաև վերջերս Խաբարովսկի բազմահազարանոց ցույցերին, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ։

«Հեռացի'ր», «Հեռացի'ր»... Երրորդ շաբաթն է, ինչ Բելառուսի մայրաքաղաքում, մեծ ու փոքր քաղաքներում այս նույն կարգախոսն է հնչում: Չնայած իշխանությունների ճնշումներին ու բռնություններին, որոնց հետևանքով առնվազն երեք մարդ է սպանվել է, մի քանի տասնյակը վիրավորվել` ցուցարարները շարունակում են փողոց դուրս գալ:
«Մեր պահանջը պաշտոնյաներից ու կառավարությունից նույնն է. Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակում, արդար ընտրություններ և իշխանափոխություն», - «Ռոյթերզին» ասել է ցուցարարներից մեկը: «Այս ամենի պատճառը կեղծված ընտրություններ են: Բոլորը գիտեն, որ հաղթել է ընդդիմադիր Տիխանովսկայան, և բոլորն ուզում են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարական տա ու հեռանա», - հավելել է մեկ ուրիշը:

Ինքը` արդեն 26 տարի անընդմեջ իշխանությունն իր ձեռքում պահող Լուկաշենկոն, մինչդեռ, այսօր կրկին վիրավորել է ընդդիմախոսներին ու պնդել, թե «վայրագություններ սանձազերծող ջահելների հետ չի երկխոսելու, իշխանությունն էլ փողոցի հետ բանակցությունների չի նստելու»:

«Ով չի աշխատի, նրա փոխարեն նոր աշխատող կգտնենք». օրեր շարունակ հնչող այս սպառնալիքին այսօր նա ևս մեկն է ավելացրել. «Ով սեպտեմբերի 1-ին դասադուլ կանի, բանակ կգնա»: «Մենք ձեզ տարկետում ենք տվել, որ սովորեք», - զգուշացրել է նախագահը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ:

Մի քանի օր առաջ զենքը ձեռքին` Կալաշնիկով ավտոմատով փողոց դուրս եկած առաջնորդը նաև խորհրդարանի պատգամավորներին է դիմել` կոչ անելով տեղի չտալ ցուցարարների հորդորներին ու ամուր կանգնել իշխանության կողքին. - «Կարծում եմ, մեր պատգամավորների գերակշիռ մասը ուժեղ մարդիկ են և չեն ընկրկի: Եվ նրանք պիտի գիտակցեն` ունեն նախագահ, որը միշտ կարող է իրենց պաշտպանել»:
Ծավալուն ելույթում Լուկաշենկոն վերստին սպառնացել է, թե «փողոցի հախից կգա», սակայն ակնարկ անգամ չի արել, որ այդ հարցում օգնություն է խնդրել Ռուսաստանի նախագահից:

Մինչ Լուկաշենկոն փորձում է սպառնալիքներով ու ուժով կոնսոլիդացնել իշխանությունը` Եվրամիությունը Բեռլինում հատուկ հավաք է անցկացնում նրա վարչակազմի դեմ հնարավոր քայլերը քննարկելու համար: «Ռոյթերզի» թղթակիցը տեղից հաղորդում է, որ մի շարք երկրներ հորդորում են պատժամիջոցների ցանկում ներառել նաև Ալեքսդանդր Լուկաշենկոյին: Հավաքը հյուրընկալող երկրի` Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը չի բացառել, որ տնտեսական սահմանափակումներից բացի, կարող են այլ քայլեր ձեռնարկվել. - «Մենք տեսում ենք, որ վերջին օրերին Լուկաշենկոն ակտիվացրել է բռնաճնշումները, այդ իսկ պատճառով այսօր Եվրամիությունը պետք է քննարկի, թե ինչպես կարող ենք ավելացնել ճնշումները նրա նկատմամբ: Ինչը նշանակում է, որ մենք պետք է քննարկենք, թե արդյո՞ք այն պատժամիջոցները, որոնց վրա աշխատում ենք, բավարար են, թե՞ մենք պետք է ավելին անենք` հաշվի առնելով վերջին զարգացումները»:

Եվրամիության արտգործնախարարների հավաքի արդյունքում ակնկալվում է, որ կհայտարարեն ձեռնարկելիք քայլերի մասին: Ավելի վաղ Բելառուսի վերջին ընտրություններն ու հետընտրական զարգացումները նաև Վաշինգտոնն էր քննադատել։ Պետքարտուղար Մայք Փոմփեփոն չէր բացառել, որ Ամերիկան ևս կարող է միանալ Եվրամիության պատժամիջոցներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3010 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am