Պետք չէ «ժանգլյորություն» անել թվերով, պարո՛ն Փաշինյան

Օրերս Փաշինյանը, փրփուրներից բռնվելով` կորոնավարակի պայմաններում իրականացվող «ռազմավարական» ծրագրերի իմիտացիա անելով, ՖԲ իր էջում «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ ընդհատի մեր տնտեսական թռիչքը» շարքից հերթական «հաղթողական» գրառումն էր արել.

«2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ»։

Այսինքն թե` «կորոնավիրուսահեն» 2020թ. հուլիսի դրությամբ «համախառն աշխատավարձի ֆոնդը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ամբողջ 9,764 միլիարդ դրամով կամ, որ նույնն է, ավելի քան 20 միլիոն դոլարով։ Որքանով է այս «վիճակագրությունը» համապատասխանում իրականությանը` «հերձումը ցույց կտա», բայց նույնիսկ եթե մեզ միամիտի տեղ դնենք` հավատանք, որ ամեն ինչ ճիշտ է, հետաքրքիր պատկեր է ստացվում։

Այսպես, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ միայն 2019 թվականին ՊԵԿ աշխատակիցներին 5.598.360.000 դրամի` մոտ 11.8 միլիոն դոլարի համարժեք պարգևավճարներ են բաժանվել։ Հաշվենք, թե դրա կեսը, այսինքն` 5,9 միլիոնը, բաժին է ընկել 2019թ. երկրորդ կիսամյակին` 2019-2020թ. հաշվետու ժամանակահատվածի առաջին կեսին, այդքան էլ`մի քիչ ավելի, մի քիչ պակաս`2020-ի առաջին կիսամյակին։ Ընդհանուր առմամբ, թող լինի 10-11, ամենահամեստ հաշվարկներով` 9 միլիոն դոլար։

2020թ. առաջին եռամսյակում, նախարարություններից ստացված պաշտոնական տվյալներով, որոնց մեջ ՊՆ ցուցանիշն արտացոլված չէ, պարգևավճարների «համախառն ցուցանիշը» կազմել է ավելի քան 1 միլիարդ 270 հազար միլիոն դրամ կամ 2, 65 միլիոն ամերիկյան դոլար։ Բազմապատկենք դա 2-ով`կստանանք 5,3 միլիոն։ Ավելացնենք Ազգային ժողովին, Երևանի քաղաքապետարանին, մարզպետարաններին իրենց «ծանր, հոգնեցուցիչ և պարզապես անձնվեր» աշխատանքի դիմաց հատկացված պարգևավճարները, և պարզ կլինի, թե ինչից է գոյացել այդ 20 միլիոն դոլարի «հավելաճը», որով Փաշինյանը հպարտանում է։

Բայց դա էլ ամենը չէ։ Որպեսզի ընթերցողին շատ չծանրաբեռնենք թվերով, հիշեցնենք Yerkir.am-ի` ս.թ.մայիսի 13-ին հրապարակած տեղեկատվությունը, ըստ որի, «20 ամսվա ընթացքում, սկսած 09.05.2018 թվականից, այն է` Փաշինյանի իշխանության ձևավորման օրվանից (այսինքն` մինչև 2020թ. հունվարի 1-ը -Լ.Պ.) պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ 108 115 677 ԱՄՆ դոլար պարգևավճար, որի գերակշիռ մասը տրվել է 2019 թվականին»։ Սրանք ոչ թե «մատից ծծած» թվեր են, այլ գերատեսչությունների տրամադրած պաշտոնական տվյալների հանրագումարը, որտեղ 2020-ի առաջին կիսամյակի տվյալները չեն մտնում։ Եթե հաշվի առնենք, որ պետական ապարատի «մշակներն» առատորեն պարգևատրվել են նաև կորոնաճգնաժամի պայմաններում, պարզ կդառնա, որ հուլիսի դրությամբ այդ ցուցանիշն էական աճ է գրանցել։

Զարգացնելով թեման` Փաշինյանը կրկնել է ավելի վաղ բարձրաձայնած ակնհայտ կեղծ թեզը, թե` չնայած կորոնավիրուսի դեմ «կատաղի պայքարին» ու դրանով պայմանավորված տոտալ սահմանափակումներին, ամբողջությամբ կամ մասնակի պարապուրդի մատնված, կիսատ-պռատ աշխատող`«ոչ մեռած, ոչ սաղ» տնտեսության մեջ ներգրավված քաղաքացիների` «գործավորների» թիվը ոչ միայն չի պակասել, այլ... ավելացել է. «Եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ»:

Ավելին. «Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:

Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը:

Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել»:

Իրականում, եթե այդ թվերն ինչ-որ բան են ապացուցում, ապա`միայն այն, որ «համախառն աշխատավարձի ֆոնդի» 20 միլիոն դոլարանոց և միջին աշխատավարձի 13 հազար դրամանոց «աճը» եղել է բացառապես պետական չինովնիկներին, հիմնականում և առաջին հերթին` բարձր ու միջին օղակների պատասխանատուներին բյուջեից տրված «բոլ-բոլ» պարգևա(հավելա)վճարների հաշվին։

Նկատի ունենալով, որ դրանց չափը «միջին հաշվով» 2-3 անգամ գերազանցում է 20 միլիոնը, «վերջնարդյունքում» ստացվում է, որ այդ կատեգորիայի մեջ չմտնող հպարտ քաղաքացիների եկամուտներն, ինչպես և պետք էր ենթադրել, կրճատվել են։

Այնպես որ, պետք չէ «ժանգլյորություն» անել թվերով, պարո՛ն Փաշինյան։ Մեռանք ասելով` ստի ոտը կարճ է։

Հասկանում ենք` կորոնավիրուսը Ձեր, Ձեր մերձավորների, խնամի-ծանոթ-բարեկամների, հավատարիմ ծառաների, Ձեր ենթակայության տակ գտնվող, Ձեր դուդուկի տակ պարող մեծուփոքր պաշտոնյաների բարեկեցությանը վնաս չէ, բայց մարդկանց ականջից մակարոնեղեն կախելով`հեռու չեք գնա...

Լիլիթ Պողոսյանի գրառումը

դիտվել է 773 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am