Հորդորները հարցի լուծում չեն․ ողբերգական պատահարների սպառնալիքն ավելի է մեծանում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած շենքի փլուզմանը, որը տեղի էր ունեցել գազի պայթյունի հետևանքով։

Պատահարի պատճառով կա նաև մարդկային զոհ։ Ավերվել է մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով, բնակիչները մնացել են անտուն։ <<Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանի Հանրապետությունում, ինչը ևս մեկ անգամ մեր բոլորի ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Իհարկե, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի շրջանակում կպարզվեն գործի բոլոր հանգամանքները: Բայց, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:
Այս պահին կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ՝ մինչև նրանց հետագա հարցերի քննարկումը և լուծումը: Մի շարք քաղաքացիներ, ընտանիքներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների բնակարաններում կամ իրենց ունեցած այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ>>,- նշել է վարչապետը։
Ու թեպետ դեռ կատարվածի պատճառները հայտնի չեն և դժվար է ասել՝ կկատարվածը գազի համակարգի տեխնիկական բացթողմա՞ն, թե մարդկային անփութության հետևանք է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք շատ բարդ մարտահրավերի հետ։
Անցյալ տարի ձմռանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գազի թունավորումից զոհվեց մի ամբողջ ընտանիք՝ տատիկը 4 անչափահաս թոռնիկների հետ։
Եղան այլ դեպքեր նույնպես, և այդ ժամանակ էլ պատկան մարմիններն ասում էին, թե պետք է ուշադիր լինել անվտանգության կանոնների պահպանմանը։ Այն ժամանակ էլ անձամբ Նիկոլ Փաշինյանը ՖԲ ուղիթ եթերի ժամանակ հայտարարել էր, թե գազի ջեռուցման սեզոնը բացվելուն պես անպայման պետք է գազի ներտնային սպասարկման բաժնի աշխատակիցներին հրավիրել տուն, որ գան ստուգեն սարքերի վիճակը։
Ջեռուցման սեզոնն այս տարի դեռ չի բացվել, սակայն գազի հուժկու պայթյունը մեկ մարդու կյանք խլեց և 12 ընտանիքի անօթևան դարձրեց։ Կատարված միջադեպը ցույց է տալիս, որ գազի անվտանգության համակարգում պատճառներն ավելի խորքային են, քան ջեռուցման սեզոնին հաճախ հանդիպող մարդկային անփութությունները։ 

Ընդհանրապես գազի անվտանգության մասնագետները ժամանակ առ ժամանակ այցելում են բնակարաններ, ստուգում սարքերի տեխնիկական վիճակը։ Ըստ էության, եթե այս մեխանիզմը ճշգրիտ գործեր, պայթյունը ամենայն հավանականությամբ տեղի չէր ունենա։ Նիկոլ Փաշինյանի հորդորներն այս մասով ըստ ամենայնի չեն ծառայել իրենց նպատակին։ Բայց սա միակ խնդիրը չէ։ Գազպրոմ Արմենիա ընկերությունում սկիզբ են առել մեծածավալ կրճատումներ։ Ընկերությունը մի քանի անգամ հայտարարել է, որ գնալու է նման քայլի, քանի որ սակագնի ներկա չափը թույլ չի տալիս պահպանել նախկին աշխատակազմը։
Ընդամենը երկու ամիս առաջ՝ հունիսի 19-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ ստիպված են 1000 աշխատող կրճատել: Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»:

«Հանձնաժողովի հետ հիմնական տարաձայնությունը վերաբերում էր աշխատողների թվաքանակին, որը նորմատիվից 2000-ով պակաս է, իսկ փաստացիից 1000-ով պակաս: Այսինքն՝ մենք պետք է 1000 աշխատող կրճատենք»,- ասել էր Թադևոսյանը և հավելել, որ

կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի, մնացած 2-3 հարյուր կրճատվողները կլինեն վարորդներ և այլ աշխատակիցներ: Այն ժամանակ տնօրենը հավաստիացրել էր, թե կրճատումներն անվտանգության վրա չեն ազդի: Բայց, մի բան է հավաստիացնելն ու վստահեցնելը, այլ բան՝ իրականությունը։ Եթե նախկինում պայմանական՝ 1 հսկիչը հետևում էր 10 շենքի գազամատակարարման համակարգին, ապա այժմ ստիպված լինելու հետևել 20-30 շենքի վիճակին։ Օբյեկտիվորեն նույն արդյունավետությունն ապահովելը դժվար է, եթե չասենք՝ անիրատեսական։ Ջեռուցման սեզոնը դեռ չի սկսվել ու միայն մարդկանց ուշադրության վրա ապավինելը բավարար չէ ողբերգական պատահարներից խուսափելու համար։ Ուզենք, թե չուզենք՝ կրճատումներն իրենց բացասական հետևանքն են թողնելու անվտանգության համակարգի վրա։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1416 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am