Պատժամիջոցներ ընդդեմ Մոսկվայի՝ «քիմիական և կենսաբանական զենքի» ստեղծման մեղադրանքով

Ալեքսեյ Նավալնու թունավորման համապարփակ և թափանցիկ հետաքննություն անցկացնելու պահանջով դիվանագիտական ճնշումը Մոսկվայի վրա օրեցօր սաստկանում է։ Անցած գիշեր Նավալնու դեմ մահափորձը հետաքննելու՝ Եվրոպայից հնչող կոչերին միացավ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն։

«Միացյալ Նահանգներին խորապես մտահոգում է գերմանացի բժիշկների այն նախնական եզրակացությունը, որի համաձայն՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա ԱՄՆ-ը կմիանա Եվրամիության՝ համակողմանի հետաքննություն անցկացնելու կոչերին, ինչպես նաև պատրաստակամություն կհայտնի աջակցել այդ հետաքննությանը», - ըստ «Ազատության»՝ նշվել է Փոմփեոյի հայտարարության տեքստում։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև նշում է. - «Պարոն Նավալնիի ընտանիքը և Ռուսաստանի ժողովուրդը արժանի են, որպեսզի այս հարցով լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացվի, ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
Ավելի վաղ ԵՄ ղեկավարները հայտարարել էին, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի դեմ հարձակումը լինելու է արտգործնախարարների վաղը Բեռլինում մեկնարկող ոչ պաշտոնական երկօրյա հանդիպման առանցքային երեք թեմաներից մեկը՝ թուրք-հունական ճգնաժամի և Բելառուսի հետընտրական զարգացումների հետ մեկտեղ։

«ԵՄ նախարարների հանդիպումը կայանալու է այն հիվանդանոցի հարևանությամբ, որտեղ գտնվում է Նավալնին։ Մենք պահանջելու ենք հետաքննություն անցկացնել և պատժել բոլոր մեղավորներին։ Մենք դա պահանջելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն չի անցկացվել», - Բրյուսելում հավատարմագրված լրագրողների հետ զրույցում երեքշաբթի երեկոյան հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդի դեմ հարձակումը հետաքննելու ամերիկացիների և եվրոպացիների կոչերին միացան նաև Եվրամիությունը հունվարին լքած բրիտանացիները:

«Ալեքսեյ Նավալնու թունավորումը ցնցել է աշխարհը», - այսօր Twitter-ում գրել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Մեզ կատարվածի լիարժեք և թափանցիկ հետաքննություն է անհրաժեշտ։ Միացյալ Թագավորությունը կմիանա միջազգային այն ջանքերին, որոնց նպատակը արդարադատության հասնելն է», - նշել է Բորիս Ջոնսոնը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն էր նշել, որ Լոնդոնը այս խնդրում սերտորեն համագործակցելու է արևմտյան մյուս պետությունների հետ։
«Մենք միասնաբար ենք հանդես գալիս Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ։ Ռուսաստանը պարտավոր է թափանցիկ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - Twitter-ի իր էջում գրել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։

Պաշտոնական Մոսկվան Արևմուտքից հնչող այս հայտարարություններին հակադարձում է, թե Նավալնու թունավորման հստակ ապացույցներ մինչ օրս դեռ ներկայացված չեն, իսկ եթե ռուսաստանցի ընդդիմադիրն անգամ թունավորման զոհ է դարձել, ապա Ռուսաստանը դրա հետ որևէ առնչություն չունի։

«Մենք միանշանակորեն մյուսներից պակաս շահագրգիռ չենք, որպեսզի հստակեցվի, թե ինչն է հանգեցրել այժմ բեռլինյան հիվանդանոցում բուժվող պացիենտի կոմային», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավատարիմ մնալով Կրեմլում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին՝ երբեք չարտաբերել Ալեքսեյ Նավալնու անունը։

Նկատենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ցուցակը, որտեղ ներառել է 5 ռուսական գիտահետազոտական ինստիտուտ։ ԱՄՆ-ը տվյալ ինստիտուտներին կասկածում է «քիմիական և կենսաբանական զենք ստեղծելու ուղղությամբ աշխատելու մեջ»։
Սահմանափակող միջոցների տակ է հայտնվել, մասնավորապես, ՌԴ ՊՆ գիտահետազոտական ինստիտուտը, որը մասնակցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1073 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am