Վանեցյանից հետո Փաշինյանին «հանգստացող» չի գտնվում

Առողջապահւթյան նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի թեման հետաքրքիր դրսեւորումներ է ստանում: Մի քանի օր է լրատվամիջոցները տարբեր վարկածներ են ներկայացնում Թորոսյան-Փաշինյան հարաբերությունների մասին առ այն, որ վարչապետը ԱԱԾ-ից տեղեկացել է Թորոսյանի կոռուպցիոն գործարքների մասին ու որոշել է այլեւս չհանդուրժել: Ինչ-որ պահի թվում էր, որ այդպես էլ կա, նախարարը «ջնջվեց» ֆեյսբուքից, ապա գնաց արձակուրդ, թվում էր՝ անվերադարձ, բայց դա եղավ ժամանակավոր եւ նա հայտնվեց երեկ՝ մայրաքաղաքի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայր այցելեց ու խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ, ով երկու օր կամ լռում էր կամ կիսաբերան հերքում Թորոսյանի հրաժարականի լուրերը, այլեւս պինդ հերքեց՝ վստահեցնելով, որ վերջինս ոչ ազատման դիմում է գրել, ոչ էլ գրելու է առաջիկայում:Սակայն վերջին մի քանի օրերին Թորոսյանի հրաժարականի ոդիսականում մի դրվագ է միայն կարեւոր, լրատվամիջոցներից մեկի այն հրապարակումը, որ Թորոսյան-Փաշինյան բանավեճն այնքան է թեժացել, որ Թորոսյանը փոխվրչապետ Տիգրան Ավինյանին ասել է «Ձեր հիվանդին տեր կանգնեք»…

Որ Նիկոլ Փաշինյանը այլեւս չի կարողանում կառավարել իր հույզերն ու էմոցիաները, այդ մասին փաստում են կառավարության անդամներից շատերը, որոնց համար գրեթե տհաճ է դարձել վերադասի հետ շփումը, այն մշտապես դրսեւորվում է գոռգոռոցներով, անկառավարելի շարժումներով եւ այսպես շարունակ:

Առհասարակ Նիկոլ Փաշինյանի մոտ սա նոր հոգեվիճակ չէ, նա մշտապես է եղել այդպիսին, իսկ գնալով այն ավելի է սրվում ու խորանում:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր պաշտոնանկությունց հետո եւս հետո էլ նմանատիպ տեղեկություններ տարածվեցին, թե ինչպես է բազմիցս Վանեցյանը, ով այն ժամանակ ապրում էր կառավարական ամառանոցում՝ Փաշինյանի հարեւանությամբ, բազում անգամներ հանգստացրել Փաշինյանին հոգեկան լարման փուլերում եւ թույլ չի տվել անադեկվատ պահվածք դրսեւորել: Շատերի կարծիքով Վանեցյանի պաշտոնանկությունից հետո չկա այլեւս որեւէ մեկը, ով կկարողանա, կամ փորձ կանի նման պահերի զսպել Փաշինյանին:

Միայն այս դրվագի ճշմարտացիությունը չապացուցելու համար չի բացառվում, որ Փաշինյանն այս փուլում չազատի Թորոսյանին, հակառակ պարագայում կստացվի, որ եղել է նման խոսակցություն: Որովհետեւ մի քանի ամիս է հանրային դժգոհություն կա Թորոսյանի նկատմամբ ու եթե Փաշինյանն ազատող լիներ, ավելի շուտ կազատեր: Կա նաեւ երրորդ տարբերակը, որ փորձել է քավության նոխազ դարձնել իր նախարարին, նրա ազատմամբ ցույց տալ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման թիվ մեկ պատասխանատուն նախարարն էր եւ նա հեռանում է, բայց չի բացառվում, որ միասին թաթախված են կոռուպցիոն գործարքներում եւ հենց սրա շուրջ էլ տհաճ զրույց են ունեցել , Թորոսյանը սպառնացել է, որ իրեն «փուռը» կտա ու դրա համար էլ Փաշինյանը հետ է կանգնել նրան ազատելու մտքից՝ արտահայտվելու լայն դաշտ բացելով Թորոսյանի շրջապատի համար:

Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում հավաստիացնում է, թե՝ նախարարի հրաժարականի հարցի քննարկում չկա ու չի էլ եղել նման բան: «Facebook-ը մեր կյանք չպետք ա էնքան մտնի, որ էջ փակելը նշանակի հրաժարական»,-ասում է նախարարի խորհրդականը:
Եթե նման բան ասեր ոչ թավշյա քաղաքացիներից մեկը, ինչ-որ տեղ կարելի էր համաձայնել: Բայց երբ նման դիտողություն է անում պետությունը «Ֆեյսբուքով» կառավարող «թավշյա» իշխանության ներկայացուցիչը, ապա հասկանում ես, թե ուր է հասել իշխանության անադեկվատությունը:

Անի Սահակյան

դիտվել է 1794 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am