Սերժ Սարգսյանը նվաստացրեց ընդդիմությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Միանգամայն կանխատեսելի էր, որ Երևանի ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տանելու: Դա կանխորոշված էր դեռ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաև այն հանգամանքով, որ իշխանության վերարտադրության գործընթացում չի լինելու ռեսուրսի փոշիացման որևէ դրսևորում: Սակայն այն, ինչ ժամեր առաջ հրապարակեց ԿԸՀ-ն, ոչ միայն ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակ էր, այլեւ ընդդիմության կատարյալ կապիտուլյացիա, նվաստացում: ՀՀԿ-ն այս ընտրություններում փորձարկեց առանց բուֆերի՝ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի ընտրական գործընթաց կազմակերպելու գործընթացը և հաջողեց: Հարցը չի վերաբերում ընտրությունների որակին. նման խնդիր մեր քաղաքական օրակարգում նույնիսկ ձևակերպված չէ, և ընտրությունները ոչ թե քաղաքական միջոցառում են, այլ համակարգային ռեսուրսների ցուցադրման և ռեալիզացիայի հայելի: «Անցնցում ընտրությունների» մոդելավորումն աշխատեց նաև երեկ, եթե հաշվի չառնենք Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ կապված միջադեպը, ինչն իշխանությունը հեշտությամբ վերագրել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահի էպոտաժին և էքսցենտրիզմին: Երեկվա ընտրությունները բացահայտեցին կամ ավելի ճիշտ՝ առարկայացրին մի քանի ակնհայտ իրողություն: Առաջին՝ Սերժ Սարգսյանը լիովին վերահսկում է համակարգը, և 2018-ի գործընթացների մոդելավորման հարցում նրան է պատկանում վերահսկիչ փաթեթը: Երեկվա ընտրությունները Սարգսյանը կազմակերպեց «երկրորդ»՝ «երիտասարդական» կազմով, առանց «նոր ոգի» Կարեն Կարապետյանի և բուֆեր Գագիկ Ծառուկյանի: Սերժ Սարգսյանը ներհամակարգային մրցակիցներին հասկացրեց, որ իր տրանսֆորմացվող իշխանությանը «նոր դեմք» կարող է հաղորդել՝ առանց կողմնակի միջամտության: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը երեկ պարզապես նվաստացրեց ընդդիմությանը՝ դրա առաջատար «Ելքին» և «Ծռության» քաղաքական նոր պատվիրակ «Երկիր ծիրանիին» հասկացնելով, որ ամբողջովին վերահսկում է նրանց էլեկտորալ պոտենցիալը: «Ելքը» Երևանում ստացավ ճիշտ այնքան քվե, որ արձանագրել էր խորհրդարանի ընտրություններում: Սա խոսում է այն մասին, որ դաշինքն, ըստ էության, չունի զարգացման ռեսուրս, որովհետև երեկ իշխանություններին հաջողվեց նրան մեկուսացնել այն պոտենցիալ ընդդիմադիր էլեկտորատից, որը Երևանի ընտրություններում «պարապ» էր մնացել ընդդիմադիր այլ ուժերի չմասնակցության հետևանքով: Երևանի ընտրություններն, ըստ էության, զուրկ էին մրցակցային բաղադրիչից. խաղն ընթանում էր մեկ դարպասին, իսկ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ընդամենը լեգիտիմացնում էին համակարգային նոր ստատուս քվոն: «Ելքը» նույնիսկ խոսեց համակարգի լեզվով՝ «15000»-ի առաջարկով չեղարկելով նոր ընդդիմության հայտը, որ ներկայացրել էր խորհրդարանական ընտրություններում: «Ծռության» պլատֆորմով հանդես եկող «Երկիր ծիրանին» քաղաքական աութսայդեր է՝ թե՛ գաղափարական եւ թե՛ ինստիտուցիոնալ առումով: Ըստ այդմ՝ Երևանի ընտրությունները բացահայտեցին ընդդիմության բացահայտ վակուում՝ նոր ուժի ձևավորման պահանջով: Երրորդ՝ ընտրություններն առավելագույնս բացահայտեցին մեր հասարակության սոցիալական դեգրադացիան եւ լյումպենացումը: Մեր հասարակությունը «կրճատվել» է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որակապես, ինչը իրական է դարձնում Հսյաստանում «կլիենտիզմի» կամ «տիրոջ եւ ծառայի» համակարգի ներդրումը: Չորրորդ՝ Հայաստանում զարգացում, որակ կարող է առաջացնել միայն ֆորս-մաժորը, որը բովանդակությամբ պետք է մերժի թե՛ իշխանության «եվրասիականությունը» և թե՛ նրան հակադրվողների «ծռությունը»՝ դառնալով հարթակ մեր քաղաքակրթական զարգացման, Հայաստանի ու աշխարհի երկխոսության համար»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am