Մինչև պարզվի, թե Սորոսն «ում շունն է», կբացահայտվի Չալոյի սորոսական անցյալը

«Թավշյա» իշխանության ներսում օրերս սկսված «շնային սկանդալը» նոր թափով ծավալվում է: Համենայն դեպս, սորոսականներն ու ոչ միայն նրանք անում են ամեն ինչ, որպեսզի այս «կծան-հաչան» պատմությունը նորանոր դրվագներով լրացվի:

Ամեն ինչ, ավելի ճիշտ՝ այս սկանդալի երևացող հատվածն սկսվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն արտահայտությամբ, թե՝ «Սորոսն ում շունն է, որ...» կառավարության կամ Փաշինյանի վրա ազդեցություն ունենա: Հայաստանում բնավորված սորոսական հանձնակատարներն արդեն մի քանի օր է, ինչ ոչ միայն Ալեն Սիմոնյանին, այլև փաշինյանական իշխանությանը և, հանրագումարում՝ հանրությանը ուզում են ցույց տալ, թե «Սորոսն ում շունն է», առհասարակ, ով՝ ով է այս «թավշյա» իշխանության մեջ:

Սորոսականների ճնշման երևացող սլաքն ուղղված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, մոտավորապես այն ոգով, թե՝ «մի բան արեք այդ չարաճճի Ալենի հետ», ասենք՝ էթիկայի հանձնաժողով ստեղծեք, լսեք նրա հարցը ու նման բաներ: Դա սկզբում:

Սկանդալի ծավալման ընթացիկ փուլում արդեն առաջադրվում են նոր շեշտադրումներ, մեղադրանքներ և ձևակարպումներ: Մասնավորապես, այս թեմայի «պարահրապարակ» մտավ ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը ու, հղում անելով այդ հարցով Հայաստանի սորոսականների առաջնորդ Լարիսա Մինասյանի բողոք-դիմումին, գրել է. «Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա... Ինչո՞ւ.

Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել:
Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց:
Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ...»:
Նախ, օտարերկրյա դրամաշնորհներով աջուձախ «խելք սովորեցնող» սույն պարոնին հուշեք, որ հայերեն չեն ասում՝ «կիսել կարծիքը»: Այն խնձոր կամ նույնիսկ գրանտ չէ, որ կիսեն: Հա, ի դեպ, «կիսել կարծիքը» կապակցությունը ռուսաբանություն է:

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին ուղղված մեղադրական բնույթի դիտարկումներին, ապա դժվար չէ նկատել, որ Դանիել Իոաննիսյանի շարադրածը չքողրակված քաղաքական շանտաժ է՝ համեմված սադրիչ ձևակերպումներով (Միրզոյանը վախենում է, այս, այն):

Կենացները, ինչպես ասվում է՝ շիկանում են: Կարելի է ենթադրել, որ «Սորոսն ում շունն է» արտահայտությունը իշխանության ներսում ընթացող դիմակայության ու երկփեղկման միայն երևացող մասն է: Այսինքն, կարելի է ինչ-ինչ ենթադրություններ անել, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իրեն բացահայտ աջակցած սորոսականների հետ առճակատման մեջ (երևի ինչ-որ բան այն չի արել կամ չի արել, չնայած՝ կարծես հլու-հնազանդ բոլոր պահանջներն էլ կատարում է՝ պետական փողեր է նվիրել, լգբտ-ներին է կրծքով պաշտպանել, եկեղեցու դեմ ուղղված քայլեր է արել, ռուսների դեմ է քայլեր ձեռնարկել, չհաշված մնացածը): Եվ այդ ներքին կամ խմորվող դիմակայությունն, ի վերջո, նման հրապարակային արտացոլանք է ստացել:

Ինչ-որ տեղ հնարավոր է: Բայց, մեծ հաշվով, սորոսական ու ոչ սորոսական իշխանականների միջև եթե առճակատում կա էլ, ապա՝ դա ներտեսակային գզվռտոց է, երկրորդ՝ նրանց պետք է հնարավորինս չխանգարել, որ «իրար ուտեն», որքան կարող են:

Այլ պարագայում միգուցե Նիկոլ Փաշինյանը կամ, ասենք, Ալեն Սիմոնյանը, ինչո՞ւ ոչ՝ Արարատ Միրզոյանը կարող էին անսպասելի աջակցություն ստանալ՝ Սորոսի ու նրա տեղական հանձնակատարների դեմ պայքարում, այսպես ասենք՝ «հակասորոսական շրջանակների» կողմից: Սակայն թե՛ Փաշինյանը, և թե՛ հիշատակված մյուս անձինք այս երկու տարվա մեջ ամեն ինչ արել են, որպեսզի ոչ մի նորմալ աջակից չունենան՝ իրենց հորինած ֆեյքերից ու անձի պրիմիտիվ պաշտամունքով տառապողներից բացի:

Հնարավոր է, կլինեն այլ մոտեցում ունեցողներ: Անկասկած կլինեն: Ինքս, չթաքցնեմ, միակ բանը, որ ցանկանում եմ անել այս ամենի հետ կապված, ադի-բուդու լրացուցիչ խմբաքանակ պատվիրելն է...

Չնայած, մինչև պարզվի «Սորոսն ում շունն է», կարող է հանկարծ պարզվել, որ «հեղափոխական» Չալոն էլ է սորոսական անցյալ ունեցել:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 922 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am