Լավրով-Բայրամով մեկնարկային հանդիպում. Մոսկվան կորոշի Բաքվի դոզան

Այսօր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկրորդ արտասահմանյան այցն է կատարում՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Նա պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի պաշտոնյաների, այդ թվում` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով` Բայրամովի այցը Մոսկվա Լավրովի հրավերով է: «Տեղի կունենան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ», - անցած շաբաթ հայտարարել է Զախարովան` հավելելով, որ նախատեսված են նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Ռուսաստանի կառավարությունում և Դաշնային խորհրդում:

Լավրովն ու Բայրամովն այսօր առաջին անգամ կքննարկեն ղարաբաղյան խնդիրը: Նախօրեին` օգոստոսի 21-ին, Труд թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Ռուսաստանը Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ: Լավրովն անդրադարձել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսին սկսված բախումներին` պնդելով, թե դրան նպաստել են մի շարք պատճառներ։

«Առանցքայինը բնականաբար այն է, որ հակամարտությունը կարգավորված չէ», - ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Դրան ավելացավ սահմանի երկու կողմերում հանրության թեժացումը և աշխարհագրությունը»: «Յուրատեսակ ձգան դարձավ հայկական կողմի որոշումը՝ վերագործարկել հին սահմանակետը, որը տեղակայված է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորությամբ», - ասել էր Լավրովը:

ՌԴ ԱԳՆ արդեն իսկ հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ Ռուսաստանն ավելի քան երկու տասնամյակ կարևոր միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական հարևանությունը և ընդհանուր պատմությունը՝ այս հակամարտության լուծումն առաջնային նշանակություն ունի մեզ համար: ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվին է պատկանում աջակցել կողմերին՝ հակամարտությունը լուծելու հարցում»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերություններում կարևոր բաղադրիչը միջտարածաշրջանային համագործակցությունն է:

Մինչ Լավրովն առաջին անգամ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկում կանցկացնի ԼՂ խնդրով՝ Ջեյհուն Բայրամովը՝ ТАСС-ին տված հարցազրույցում արդեն ներկայացրել է պաշտոնական Բաքվի ակնկալիքները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանը կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար:

«Համանախագահները ցանկանում են այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Այնուամենայնիվ, Հայաստանի գործողությունները փաստացի միջնորդների ջանքերը հավասարեցնում են զրոյի», - ասել է նա:

Նրա խոսքով՝ «Հայաստանի ղեկավարությունը թուլացնում է բանակցությունները վերսկսելու հնարավորությունները»: «Նման պայմաններում վաղաժամ կլինի խոսել արտգործնախարարների հանդիպման ժամկետների մասին», - նշել է նա՝ դժգոհելով հայկական կողմի դիրքորոշումից:

Ռուսաստանը որպես միջնորդ պետություն՝ Պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի մակարդակով ակնհայտորեն փորձում է կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին:

Այստեղ խիստ կարևոր է Լավրով-Բայրամով մեկնարկային հանդիպումը: Դրա հիմքում կձևավորվեն Մոսկվա-Բաքու ակնկալիքները հայկական կողմից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1551 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am