Անաչառի ու բիզնես նախընտրողի իմիջով. Շոյգուն Բաքվում արդարացավ

Երեկ Բաքվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով հանդիպել Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ:

Բաքվում Շոյգուն հավաստիացրել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ: «Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին։ Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա են մեր ռազմական բազա թռիչքների հետ կապված։ Ուզում եմ միանգամից ասել՝ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի` մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ։ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի իր բազայում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։ «Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը զորակոչային արշավ է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին՝ հակառակը», - ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Ի դեպ, ՌԴ ՊՆ նախարարի հետ հանդիպման ընթացքում Ալիևն ասել է, որ ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Պուտին-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանից Հայաստան 400 տոննա ռազմական նշանակության բեռների մատակարարման առթիվ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ իր հերթին ասել է Ադրբեջան այցը առիթ է քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ «Ինձ համար Ադրբեջան այցը միշտ լավ առիթ է մտքերով փոխանակվելու, տարածաշրջանային անվտանգության և իհարկե, մեր ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը քննարկելու համար։ Ցավոք սրտի, համավարակը, որը ամբողջ աշխարհում է, իր հետքն է թողել մեր համագործակցության պլանների վրա։ Բայց ես համոզված եմ, որ այսօր իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ կքննարկենք, ինչպես հետ բերել համավարակի հետևանքով կորցրածը և մտնել այն ռեժիմի մեջ, որին մինչև այսօր հասել ենք»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

Ռուսական «Ռոսբալտն» այս կապակցությամբ գրել է. «Հարկ է նշել, որ արտահանվող խողովակաշարերը, որոնք կարող էր թիրախավորել Երևանը, նավթով և գազով ծածկում են Թուրքիայի էներգետիկ կարիքների գրեթե 1/3-ը»: Այսօր «Ռոսբալտը» մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին «Ռուսաստանն Անդրկովկասում. մեծ պատերազմի վտանգը» վերնագրով հոդվածում: Հեղինակը, մասնավորապես, գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումները կարող են բերել ռուս-թուրքական ռազմական բախումների նույնիսկ:

Ռուսական պարբերականը նկատել է, որ հուլիսյան բախումներին հետևած թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական բանակի ստորաբաժանումները մնացել են Ադրբեջանի տարածքում: Իշխանությունները հայտարարել էին, թե ավարտվել է համատեղ զորավարժությունների առաջին փուլը, իսկ թե երբ է լինելու երկրորդ փուլը չեն ասել: Հեղինակը նկատում է, որ հուլիսյան բախումներից հետո ակնհայտ է դարձել, որ Թուրքիան ուժեղացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և Մոսկվան չի կարող սրա հետ հաշվի չնստել: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Մոսկվայի համար այսուհետ բարդ կլինի պահպանել չեզոք դիրքորոշում ղարաբաղյան հարցում, և իրավիճակը վերահսկողության տակ պահելու և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում հնարավորինս նվազեցնելու համար Մոսկվային անհրաժեշտ է ակտիվանալ և ղարաբաղյան բանակցությունները վերցնել իր ձեռքը:

Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության էսկալացիայով և նրա գործողություններն ուղղված չեն այդ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ, հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր գործողությունները և քայլերը երբևէ ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ և այսօր ևս ուղղված չեն »,- վստահեցրել է նա:

Շոյգուն նաև հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը այս կամ գալիք տարում կվերականգնեն համագործակցության նախկին տեմպը, որը նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Ռազմական համագործակցության մեր հորիզոնները նեղացել են ինչ-որ չափով համավարակի պատճառով, սակայն ես միանգամայն համոզված եմ, որ այսօր մենք կքննարկենք և կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս ժամանակահատվածում բաց թողնվածը վերականգնվի, եթե ոչ այս, ապա հաջորդ տարի»,- հավելել է Շոյգուն:

Մոսկվան այժմ էլ ՌԴ Պաշտպանության Նախարարի մակարդակով լծվել է Ալիևին հավաստիացնելու, նրա մտահոգությունները ցրելու գործին: Մի քանի օր առաջ էլ Լավրովը որոշեց հուլիսյան սահմանային մարտական գործողությունների մեղքը բարդել հայկական կողմի վրա: Հիմա էլ՝ Շոյգուն է Բաքվում արդարանում Ալիևի ու Հասանովի առջև:

Նախօրեին Մոսկվայում էր Հայաստանի պաշտպանության նախարարը, և ռուսական կողմը, թերևս, ցանկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել՝ պահպանելով անաչառ գործընկերոջ իմիջը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2016 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am