Ո՞վ կհաջորդի Արսեն Թորոսյանին․ Արայիկ Հարությունյանը հերթի մեջ է

Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Առիթն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել նրա աշխատանքից և գտել է, որ նա տապալել է համավարակի դեմ պայքարը։

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն նաև չի հերքվել։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Արսեն Թորոսյանն արձակուրդ է մեկնել։ Համավարակի պայմաններում առողջապահության նախարարի արձակուրդ մեկնելն արդեն իսկ տարօրինակ է։ Ամենայն հավանականությամբ, նա արձակուրդից չի էլ վերադառնա։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ մի քանի օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։
Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի և նախարարի միջեւ։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են նրա գործունեությունը, և եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։
Տեղեկությունների համաձայն՝ այս խոսակցությունից հետո Թորոսյանը ապաակտիվացրել է սոցցանցի իր էջը՝ «ջնջվել» է Ֆեյսբուքից»:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը վարչապետի սեղանին է դրել Թորոսյանի «ֆեյսբուքյան» գրագրության սքրինշոթեր, որում նախարարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, գրել է, որ վարչապետի «հիմարության ու գժությունների» պատճառով ինքը դառնալու է քավության նոխազ, ինչպես նաև պնդել, որ «եթե Փաշինյանը հանուն ատկատի 500.000 դոլար հատկացներ ոչ թե տեղական թեստերի արտադրութանը, այլ լսեր իրեն և նորմալ թեստեր գնեին, ախտորոշումն ավելի ճիշտ կլիներ»։

Ըստ թերթի՝ Կառավարությունում տեղի ունեցած «ռազբորկաներից» հետո, Թորոսյանը ապաակտիվացրել է սոցցանցի իր էջը։ Կան նաև տեղեկություններ, որ Փաշինյանը պահանջել է ստուգել, թե ինչպես է Թորոսյանը ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին փոխանցված գումարները։ Այն, որ Արսեն Թորոսյանի հրաժարականը վաղուց հասունացած էր, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Նա՝ որպես նախարար, ձախողված է և իրապես տապալել է համավարակի դեմ պայքարը, ինչի մասին վկայում են կորոնավիրուսի վարակվածության բարձր աստիճանն ու արձանագրված շուրջ 1300 մահվան դեպքերը։ Հայաստանում մեկ 1 մլն բանկչության հաշվով վարակվածների և արձանագրված մահվան դեպքերի թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում։ Այս տապալման համար բնականաբար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա։ Տրամաբանական է, որ այդ մեկը պետք է լինի առողջապահության նախարարը։ Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ընդամենը հիմա եկել այն գիտակցոության, որ իր նշանակած առողջապոհության նախարարը վատ է աշխատում։ Դա ակնհայտ էր համավարակի տարածման հենց սկզբից, իսկ արտակարգ դրության հաստատումից ընդամենը 2 ամիս անց, երբ մենք ունեցանք վարակվածների թվի շեշտակի աճ և մահվան բարձր ցուցանիշ, Թորոսյանին պետք էր անհապաղ ազատել։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառական էր անում՝ անընդհատ կրկնելով, որ ինքը վստահում է առողջապահության նախարարի գործունեությանը։ Թերևս պետք է 1000-ից ավելի մարդ մահանար, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկանար, թե ինքն ում է նշանակել նախարար։ 

Ընդհանրապես, կադրերի հարցում Փաշինյանի բախտն իսկապես չի բերել։ Նրա նշանակած նախարարները մեկը մյուսից պատուհաս են՝ աչքի են ընկնում ոլորտները տապալելու բացառիկ տաղանդով։ Առողջապահության նախարարից հետո հերթը թերևս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանինն է։ Նա խորապես տապալել է կրթության ոլորտի բարեփոխումները․ հենց միայն հանրակրթության առարկայական չափորոշիչների խայտառակ նախագիծն արդեն իսկ հերիք էր, որ Փաշինյանը պաշտոնից ազատեր Արայիկ Հարությունյանին։ Դրան հաջորդեց ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը, որն ամբողջապես խայտառակություն է․ Հարությունյանը պահանջում է, որ աշակերտները դասի նստեն դիմակով, դասամիջոցին դասարանից դուրս չգան, 20-ից ավելի սովորող ունեցող դասարանների աշակերտները դպրոց գնան օրումեջ։
Ամբողջ հասարակությունը բառիս ամենաուղիղ իմաստով ընդվզել է այդ կանոնների դեմ։ Ողջ ակադեմիական հանրությունը դեմ դուրս եկավ հայ գրականության և պատմության առարկայական չափորոշիչներին։ ԲՈԿ-ի հետ Արայիկ Հարությունյանի և նրա տեղակալի հարաբերություններն ուղղակի կործանարար հետևանք են թողնում գիտական համակարգի վրա․ ՀՊՏՀ-ի ռեկտորի ընտրության և դոկտորականի հարցը բացառիկ խայտառակություն են։
Իսկ Փաշինյանը դեռ շարունակում է ատամներով պաշտպանել իր քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ Արայիկ Հարությունյունյանին։ Բայց մինչև երբ։ Պարտադիր չէ թույլ տալ, որ դանակը մինչև վերջ հասնի ոսկորին և բազմավեկտոր նախարարը մինչև վերջ տապալի կրթության, գւտության, մշակույթի և սպորտի ոլորտները։ Եթե տապալումն արդեն իսկ սկսված է, իսկ դա ակնհայտ է, ուրեմն Փաշինյանը պարտավոր է քայլ անել։


Հայկ Դավթյան

դիտվել է 5329 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am