Ալեն Սիմոնյանը «Հեղափոխության պահապաններին» առել է մի «տանիքի» տակ

Արդեն երկու տարի է՝ մենք բազում առիթներ ենք ունեցել գրելու, որ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում՝ «Հեղափոխության պահապաններ» անվանումով, որոնք տասը տասնհինգ հոգով շրջապատում են Փաշինյանին քննադատած կամ վիրավորած մարդկանց ու ստիպում ներողություն խնդրել, կամ էլ սպառնում։ Փաշինյանը ձևավորել է խունվեյբինների բանդա, որն օգտագործում է ըստ կարիքի ու նպատակահարմարության։ Օրինակ ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանին օրը ցերեկով թոռնիկի աչքի առաջ վիրավորելու եւ քաշքշելու առաքելությունն էլ սրանց էր տրված, Բակո Սահակյանին հեռահար գլուխ փշրելու հայտարարությունը նույնպես։

Այս խմբում են նաեւ այն տղաները, որոնք անցած տարի մի հրապարակման պատճառով ձվերով հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա, թե բա «ո՞նց եք համարձակվում մեր վարչապետի դեմ բան գրեք», նրանք անհարգալից ու վիրավորական հայտարարություններ էին հնչեցրել ակումբի ղեկավարի եւ խմբագրության հասցեին ու այնքան լկտի ու ցինիկ գտնվեցին, որ ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին խմբի անդամներից Հայկ Ստեփանյանը դատի է տվել վիրավորանքի եւ զրպարտանքի համար։
Չինաստանի հեղափոխությունից հետո էլ ճիշտ այսպիսի խմբեր էին ձեւավորվել, ովքեր բառի բուն իմաստով «սամասուդ» էին անում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեին հեղափոխականներին ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա։ Այդ խմբերը մոլեգնում էին ողջ երկրում, մինչեւ անգամ նրանց «զոհը» դարձավ հեղափոխությունից հետո իշխանության եկած Դեն Սյաոպինի որդին, ում դուրս էին նետել բարձրահարկ շենքի պատշգամբից, եւ երիտասարդ տղան անդամալույծ դարձավ։

Մենք այս մասին բազում հրապարակումներ ենք ունեցել, ընդհանրապես քննադատությունների պակաս չի եղել։ Սկզբում նրանց ֆինանսովորումը ստանձնել էր հայտնի գործարար Արթուր Ասատրայնը, որն ավելի հայտնի է Դոն Պիպո մականունով, հետո գործարարի եւ իշխանության ճամփաները հատվեցին ու ինչ-որ ժամանակ նրանց տիրություն էր անում հանրության կողմից առավելապես որպես Փաշինյանի «շիշ բռնող» հայտնի, պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հենց նրա կուրացիայի ընթացքում է տեղի ունեցել Հայելու վրա հարձակումը։

Ինչ որ փուլ նրանց ֆինանսավորման հարցն իր վրա էր վերցրել նաեւ մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանը, ով ժամանակին ֆինանսավորում էր նաեւ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը, բայց հիմա Պահապանները կարծես նոր տեր ունեն՝ ի դեմս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի։ Երեկ Կիեւյան կամրջին մի քաղաքացու «փրկելու» էպոպեան նույնպես բացահայտեց այդ մասին։ Սկզբում Հեղափոխության պահապանների խմբի անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն արեց․«Ծանր աշխատանքային օրվա բարեհաջող ավարտը։
Երկու քաղաքացիները բանակցությունների արդյունքում կամրջից նետվելու մտադրությունից ետ կանգնեցին։
Հուսանք չի կրկնվի»։ Ավելի ուշ գրառմանն ավելացրեց «Alen Simonyan Բրավո՛ »։

Կարելի է ենթադրել, որ ԱԺ փոխնախագահը, ով նույնպես դեպքի վայրում էր, ցանկացել է, որ բարի գործը աննկատ չմնա ու որոշել է միայն իրեն վերցնել փառքի դափնին։ Նշենք, որ վերջերս էլ Ալեն Սիմոնյանի հետ խումբն Աշտարակի ձորում խնջույքի է մասնակցել եւ պարբերաբար նման հավաքներ են ունենում։

Անի Սահակյան

դիտվել է 4312 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am