Գաղտնազերծումներ հարևան երկրի մասին. Հաջորդը՝ Հայաստանն է. Ինչպես ԱՊՀ երկրներում կանխել «գունավոր հեղափոխությունները»

«Կրեմլը միլիոնավոր դոլարներ ու քաղաքական տեխնոլոգիաներ է գործի դրել մոտ մեկ ամսից Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար», վստահեցնում է «Դոսյե» կենտրոնը, որը, ըստ «Ազատության»՝ ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին:

Սենսացիոն հետաքննությունը բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում ֆինանսական հաշվետվություններ ու Մոսկվայից Թբիլիսի ուղարկված էլեկտրոնային նամակներ է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Կրեմլը փորձում է սեփական շահերն առաջ տանել վրաստանյան ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» միջոցով:

Կուսակցություն, որի առաջնորդները` Իրմա Ինաշվիլին ու Դավիդ Թարխան-Մոուրավին պայքարում են ՆԱՏՕ-ի անդամակցության դեմ, աղմկոտ հանրահավաքներ կազմակերպում Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ` պահանջելով փակել Սորոսի գրասենյակն ու Վրաստանում գործող ամերիկյան կազմակերպությունները, իշխանություններին հորդորում են սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ռադիոկայանի մատուցմամբ՝ Վրաստանի նոր խորհրդարանում նրանց տեղն ապահովելու համար, ըստ հետաքննության, Մոսկվան վարձել է քաղաքական տեխնլոգիաներով զբաղվող POLITSECRETS ընկերությանն ու քաղաքագետ Սերգեյ Միխեևին, ով դեռ տարեսկզբին Կրեմլ է ուղարկել առաջարկվող քայլերի բովանդակությունն ու նախահաշիվը: «Նախագծի ընդհանուր արժեքը 700 հազար դոլար:

Դրա մեջ մտնում են բոլոր ծախսերը, այդ թվում`չվերթները, տրանսպորտը, կեցության գումարն ու այլն: Սրա մեջ, սակայն, ներառված չէ մասնակցությունը երկրորդ փուլին, եթե նման անհրաժեշտություն ծագի», - ընդգծել է քաղտեխնոլոգը` փաստելով, որ դրա համար կարիք կլինի հավելյալ վճարել:

Միխեևը, ով ի դեպ, իրեն ներկայացնում է որպես անկախ քաղաքագետ, տարիներ առաջ հեռուստահաղորդում էր վարում հայտնի Վլադիմիր Սոլովյովի հետ, հետո էլ հիմնադրել է Կասպյան համագործակցության ինստիտուտը, որի միակ պատվիրատուն առաջին իսկ օրից եղել և մնում է Կրեմլը: 2014-ից Լիտվայի նախաձեռնությամբ նա պերոսոնա նոն գրատա է հայտարարվել ԵՄ տարածքում:

Վրացական կուսակցության առաջխաղացմանը լծված մյուս կազմակերպությունը` POLITSECRETS-ը, ըստ պաշտոնական կայքի, 1997-ից ընտրարշավներ է կազմակերպել Ռուսաստանում, Ղազախստանում, Ղըղըզստանում և Ուկրաինայում: Ընկերության ղեկավար Վերա Բլաշենկովան Թբիլիսի ուղարկված հանձնարարականներում և ուղեցույցներում մանրամասն բացատրել է, թե ինչպես պետք է ռուսամետ ուժն աշխատի «չկողմնորոշված» ընտրազանգվածի հետ, ինչ մեթոդներով պետք է ձայներ խլի իշխող «Վրացական երազանքից» կամ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:

«Մեր շահերից է բխում նպաստել բողոքական տրամադրությունների սաստկացմանը, ուստի անհրաժեշտ է խոսել ապագա պրոբլեմների ու աղետների մասին, որոնք ի հայտ կգան, եթե իշխանությունը չփոխվի, կամ եթե այն վերստին իրենց ձեռք առնեն Սաակաշվիլիի աջակիցները` ամերիկացիների օգնությամբ», - նշել է ռուս քաղտեխնոլոգն ու շարադրել, թե ինչ լեզվով պետք է խոսեն և ինչ բառեր պետք է գործածեն վրացի քաղաքական գործիչները` ընտրողների վրա առավելագույնս ներգործելու համար: «Օրինակ, պետք է հայտարարել` եթե մենք չփոխենք քաղաքական համակարգը, մինչև Նոր տարի մեզ սպասվում է գործազրկության կտրուկ աճ և բնակչության արտագաղթ, վրացիները կրկին կդառնան Եվրոպայում ապօրինի միգրանտ», - գրել է նա:

Ռուսական կազմակերպությունը միայն խորհուրդներով չի բավարարվել, նաև նախընտրական տեսահոլովակներ է պատրաստել, որոնք պետք է հեռարձակվեն հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրություններից առաջ: Տագնապալի երաժշտության հնչյունների ուղեկցությամբ էկրանի թվերը զգուշացնում են աճող գործազրկության կամ օր-օրի ավելացող հանցագործությունների մասին, վերջում էլ ընդգծում, որ այս խնդիրները միայն ռուսամետ ուժը կարող է լուծել: Գաղտնազերծված փաստաթղթերից երևում է, որ տեղեկատվական աջակցությանը լծվել են Մոսկվայի կողմից ֆինանսավորվող «Sputnik Грузия», «EurAsia Daily», REGNUM գործակալություններն ու «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնը, որի ղեկավար Անժելիկա Տրապեզնիկովան ամեն օր հանգամանալից հաշվետվություններ է ուղարկում Կրեմլ:

Ընդ որում, կուլիսներում տարվող ողջ այս գործընթացը, ըստ հետաքննության, համակարգվում է մեկ կենտրոնից` Պուտինի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ և մշակութային գծով վարչությունից, որը, ըստ «Դոսյեի», ստեղծվել է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունները» կանխելու համար: Պատահական չէ, որ այդ բաժինը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովը:

Հրապարակված փաստաթղթերից երևում է, որ ռուս քաղտեխնոլոգները վրացի ընդդիմադիրների հետ իրենց նամակագրությունը հետո հասցեագրել ու իրականացվող քայլերի մասին հաշվետվություն են ուղարկել Կրեմլում աշխատող այդ գեներալի տեղակալներին` Դաշնային անվտանգության ծառայության պահեստի գնդապետ Վալերի Մաքսիմովին և Գլխավոր հետախուզական վարչության սպա Վալերի Չեռնիշովին:

Այսքանը՝ հարևան Վրաստանի մասով: Հիմա՝ ամենահետաքրքրականը...

Պարզվում է, «Դոսյեն» խոստացել է հաջորդ հրապարակումներով բացահայտել, թե ինչպես է Պուտինի վարչակազմը ռուսամետ գործակալների հավաքագրում ու համակարգում նրանց աշխատանքը Կովկասում և Բալթյան երկրներում, ինչու է Կրեմլը «խաչ քաշել» Նուրսուլթան Նազարբաևի վրա և ով է անձամբ «հետևում» Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանում Փաշինյանի իշխանության հանդեպ Կրեմլի վերաբերմունքի, 2018թ. գարնանը «թավշյա հեղափոխության» իրագործման հարցում Կրեմլի դիրքորոշման հետ կապված հարցերը, համաձայնեք, մինչ օրս մշուշով են պատված:

Ուշագրավ է, թե Կրեմլի քննադատ, վտարանդի Միխայիլ Խոդորկովսկու կենտրոնին ինչ է հաջողվել պարզել այդ թեմաներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4809 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am