Թունավորման վարկածը հաստատվեց. Նավալնու թիմակիցները մեղադրում են Պուտինին

Ալեքսեյ Նավալնուն թունավորել են, նման հայտարարությամբ երեկ հանդես եկավ գերմանական «Շարիթե» հիվանդանոցը: «Նավալնու հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ նրան թունավորել են, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ճշգրիտ նյութը դեռ չի հայտնաբերվել, կատարվում են հետազոտություններ», - ըստ «Ազատության», ասված է գերմանական «Շարիթե» կլինիկայի պաշտոնական հայտարարության մեջ:

Ալեքսեյ Նավալնու հարազատներն ու թիմակիցները ի սկզբանե հայտարարում էին, որ Պուտինի կոշտ քննադատին թունավորել են: Նրան Օմսկի հիվանդանոցից գերմանական հիվանդանոց են տեղափոխել շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին առավոտյան: Տեղափոխումը կազմակերպել էր Cinema for Peace հիմնադրամը՝ Միացյալ Նահանգներում բնակվող ռուսաստանցի գործարար Բորիս Զիմինի ֆինանսական աջակցությամբ:

Երեկ հիմնադրամի ղեկավար Յակա Բիզիլը գերմանական Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ալեքսեյ Նավալնին ողջ կմնա, բայց առնվազն երկու ամիս չի կարողանա ակտիվ զբաղվել քաղաքականությամբ: Ավելի ուշ Բիզիլը ճշտել է, որ նման հայտարարություն արել է ոչ թե բժիշկներից ստացած տվյալների հիման վրա, այլ իրավիճակի սեփական գնահատականն է ներկայացրել:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ի Մոսկվա էր վերադառնում Տոմսկից: Օդանավում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում, և Նավալնուն անգիտակից վիճակում տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի կողմնակիցները համոզված են, որ նրան թունավորել են: Օմսկի բժիշկները հայտարարել են, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով:

Օմսկի բժիշկները հրաժարվում էին հիվանդին փոխանցել Գերմանիայի գործընկերներին՝ հայտարարելով, թե նրա առողջությունը վտանգված է: Իրավիճակին խառնվել էին եվրոպական երկրների առաջնորդները նույնիսկ, ինչից հետո էլ նրան շուրջ երկու օր Օմսկի հիվանդանոցում պահելուց հետո թույլ են տվել տեղափոխել Գերմանիա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, ի պատասխան հարցին` արդյոք Պուտինը մասնակցել է բանակցություններին կամ Նավալնուն Գերմանիա բուժման ուղարկելու որոշման կայացմանը, երեկ հայտարարել է, թե բլոգեր Ալեքսեյ Նավալնուն Օմսկի կլինիկայից Բեռլինի բուժհաստատություն տեղափոխելու մասին որոշումը չի պահանջել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Պեսկովը նշել է, որ խոսքը բացարձակապես բժշկական որոշման մասին է, որը կապված է եղել հիվանդի առողջական վիճակի հետ. - «Այստեղ որևէ առիթ չկա միջազգային բանակցությունների համար: Ես միայն կարող եմ ասել, որ անշուշտ այս դեպքում մեր համապատասխան իշխանություններն ամեն ինչ արել են շատ արագ, այն բանից հետո, երբ բժիշկները հնարավոր են համարել հիվանդի տեղափոխումը»:

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուխարովսկին երեկ հայտնել է, թե պատասխան է ստացել Բեռլինի կլինիկայից: Գերմանացի բժիշկների խոսքով` Նավանլին նախկինի պես ծանր վիճակում է: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե ոչ ոք չի խառնվել Նավալնու բուժման մեջ, սակայն սրա հետ մեկտեղ չի կարողացել պատասխանել լրագրողների հարցերին, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով անձինք Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի գրասենյակում: Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ դրանք ուժայիններ էին:

Նավալնու թիմակիցները ոչ միայն հայտարարում են, թե ընդդիմադիր գործչին թունավորել են, այլ նաև սրան մեղադրում են անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտնի քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, մասնավորապես, տեսահոլովակ է հրապարակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում, որում Նավալնուն թունավորելու մեջ մեղադրում է Պուտինին և պահանջում իրավապահ մարմիններից, որ ստուգեն նրա այս վարկածը. – «Շատերն ասում էին, թե Պուտինին սա ձեռնտու չէ, մեր երկրում սա սովորական է դարձել: Անկախ լրագրողներին, ընդդիմադիրներին սպանում են, նրանց դեմ մահափորձեր են ձեռնարկում և ամեն անգամ մենք լսում ենք, թե Պուտինին սա ձեռնտու չէ: Հերիք է, պարո՛ն Պուտին, մենք բոլորս լավ հասկանում ենք, որ Դուք եք պատասխանատու այս սպանությունների և մահափորձերի համար, Դուք անձամբ:

Հնարավոր չէ հավատալ, որ նման հանցագործությունը կազմակերպվել է առանց Ձեր թույլտվության, առանց Ձեր ուղիղ հրամանի կամ գոնե համաձայնության: Ես` Իլյա Յաշինը պահանջում եմ քրեական գործ հարուցել Նավալնու դեմ մահափորձի վերաբերյալ և պահանջում եմ ստուգել այս մահափորձին Ռուսաստանի նախագահի մասնակցության վարկածը», - ասել է նա:

Այսպես, գերմանացի բժիշկների պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուս ընդդիմադիրը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբին պատկանող նյութից: Ըստ հաղորդագրության՝ Նավալնին շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը լուրջ է, բայց ներկա պահին կյանքին անմիջական սպառնալիք չկա: Ընդդիմադիր գործչի հիվանդության հնարավոր հետևանքները դեռ անհայտ են, բայց նշվում է, որ այն կարող է ազդել հատկապես նյարդային համակարգի վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3594 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am