Ուտող ուրացողներ. Հայաստանում նոր խավ է ձեւավորվում

2018 թվականի իշխանափոխությունից հետո նախին պաշտոնյաների մի խավ բացահայտվեց, որոնք, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլիկ գտնվեցին եւ ավելի շատ են ողջունում ներկա իշխանություններին, նրանց գործը, քան կանեն իրենք՝ հեղափոխականները: Բրիտանացի գիտնականները հուսով ենք մոտ ապագայում կպարզեն, թե մարդկային ինչպիսի հոգեվիճակի, հոգեկերտվածքի հետ գործ ունենք, երբ մարդը տարիներով կարող է բարձր պաշտոն զբաղեցնել մի իշխանության ժամանակ, օգտվել այդ օրերի բարիքներից, որեւէ անգամ, որեւէ ձեւով առարկություն ու դժգոհություն չհայտնել իշխանական պարագլուխներից, հակառակը՝ դառնալ ժամանակի շունչը, մասնիկն այն համակարգի, որը եղել է, բայց համակարգը փոխվելուց հետո180 աստիճանով փոխվել եւ հրեշտակի թեւերով ներկայանալ հանրությանը:

Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այդպիսինները հավակնում են խավ ստեղծել: Նրանք ամեն օր զարմացնում են նոր իշխանություններին գովերգելու իրենց մտքի նորանոր ստեղծարար թռիչքներով, իրենց էնտուզիազմով ու եռանդով: Օրինակ այդպիսիններից է նախկի վարչապետ Արմեն Դարբինյանը: Մարդը երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին երկրի վարչապետ է աշխատել, երրորդ նախագահի օրոք ու մինչ օրս համալսարանի ռեկտոր է:

Հիմա այս մարդը քծնում ու քծնում է Փաշինյանի իշխանությանը, բանը հասավ նրան, որ ինքն էլ միացավ վարչապետին՝ դառնալով սեռափոխված Մելի պաշտպանը, ասում է, թե չի ընդունել նախկիններին: Բայց չեք գտնի գեթ մեկ հիշատակում, որտեղ Դարբինյանը քննադատած լինի հանրապետականներին ու Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման շրջանում: Հակառակը, 2018 թվականի ապրիլին նա ֆեյսբուքի իր էջում շնորհավորեց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Սակայն, երբ Սարգսյանը համաժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ, Դարբինյանը շտապեց հեռացնել գրառումը:

Այս դասի մյուս պատվավոր ներկայացուցիչը Հովհանես Մանուկյանն է, ով արդարադատության նախարար, Վրաստանում Հայաստանի դեսպան է աշխատել, այլ պաշտոններ էլ է զբաղեցրել, որոնք հնարավորություն են տվել օգտվել համակարգի բարիքներից: Մարդ, որն աչքի է ընկել բավականին աղմկոտ պատմություններով, նաեւ կոռուպցիոն գործարքներում է իր անունը շոշափվել, իսկ այսօր շշմեցնում է հեղափոխական հայացքներով:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը այս դասի ամենածայրահեղական ներկայացուցիչն է, ով քիչ է ասել, թե քծնում է իշխանություններին: Մարդը, որը նախկին համակարգում անգամ պատգամավոր է աշխատել, այսօր քննադատում է նախկինը եւ փառաբանում նորը:

Կամ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊՆ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ում ցուցմունքը միակն է Ռոբերտ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով:

Նրանք տեսակ են, ովքեր իրենց ժամանակներում երբեւէ աչքի չեն ընկել քննադատական խոսքով, մտքով, երբեւէ դժգոհություն չեն հայտնել նախկիններից, հեղափոխությունից հետո հանկարծ ասպարեզ են նետվել ու բացահայտել՝ ինքչան վատն էին նախկինները, ովքեր իրենց պաշտոն էին տվել, իրենք էլ տազ արած կյանքը վայելում էին:

Անի Սահակյան

դիտվել է 6524 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am