Ջավախքում թուշերի, հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, 11 մարդ բերման է ենթարկվել

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդանիի շրջանից ժամանած ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ: Դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ:

Նրա փոխանցմամբ՝ երեկ Կաթնատու գյուղի մոտակայքում և սահմանամերձ հատվածում, որտեղ գտնվում են Թորիա գյուղի ամառային արոտավայրերը տեղի է ունեցել բախում: Հայերի և ադրբեջանցիների կողմից կա 11 բերման ենթարկված, որի պատճառով այսօր Նինոծմինդա շրջանի Ոստիկանության դիմաց ցույց է եղել: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածներից 3-ը հայկական գյուղերից են:

«Թուշերը և ադրբեջանցիները իրենց ոչխարներին տարել են արածեցնելու հայկական գյուղերի արոտավայրեր և դա խնդիր է առաջացրել և փոքրիկ բախում է եղել, որը հետո վերածվել է մասսայական բախման, ինչի արդյունքում, մեր տեղեկություններով, մի քանի մարդ վնասվել է, իսկ մի քանի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Այդ պատճառով Նինոծմինդայի շրջանում այսօր ոստիկանության դիմաց տեղի հայերը բողոքի ցույց էին իրականացնում` պահանջելով, որ թուշերը և ադրբեջանցիները պատժվեն և հեռանան հայկական գյուղերի արոտավայրերից: Հիմնական պահանջը դա էր և ասում էին, որ եթե պահանջը չկատարվի, իրենք ինքնուրույն կլուծեն այդ հարցը»,- պարզաբանեց Էդուարդ Այվազյանը:

Նրա խոսքով՝ երկու-երեք ամիս առաջ նմանատիպ խնդիր առաջացել է Ախալցխայի շրջանում, երբ թուշերը և ադրբեջանցիները 15 հազար գլուխ ոչխարը բերել և հայկական գյուղերի արոտավայրերում էին արածեցնում, ինչը մեծ խնդիր էր առաջացրել: Այդ ժամանակ ևս Նահանգապետարանի դիմաց բողոքի ցույց է իրականացվել՝ պահանջով, որ նրանց հեռացնեն այդ տարածքից, սակայն մի քանի անարդյունք բողոքի ցույցերից հետո, մարդիկ ինքնուրույն փորձեցին հեռացնել նրանց. «Միայն մեկ ամիս առաջ հեռացան Ախալցխայի շրջանից, բայց Նինոծմինդայում և Ախալքալաքում թուշերը և ադրբեջանցինեը միշտ էլ փորձում են մոտենալ հայկական արոտավայրերին և նման խնդիրներ լինում են, ուղղակի այս անգամ բախումը եղել է ավելի մասշտաբային»:

 

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am